Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/625

Այս էջը սրբագրված է

Արած գողությունը, Նպատակին ու շարժառիթ պատճառներին նայած, արդյոք քանցա՞նք պիտի համարվեր։ Անճարուխյունն ու քաղցը ստիպեցին առաքինի ծերունուն գողություն անելու։Գուցե աստված ներեր այդ, բայց ընկերությունը կներե՞ր... Թանանապերը դեռ այդ մասին մտածելու հնար չուներ, նրա մտածմունքը թոռներն եյին, վորոնց վնգոցը նա արդեն լսում եր:


«Հա՜ց, հա՜ց», —մաղկտաց հիվանդը կլափին տալով դռան ճռռոցը լսելուն պես։


«Հա՜ց, հա՜ց»,—աղաղակեց մեծ խոռը տեղից կանգնելով, պապի գավաթը տեսածին պես։ — Տո՛ւր, տո՛ւր,»—գոչեց նա պապին ճլոլվելով:


«Ինձ ել,ինձ ել»,—հեկեկաց հիվանդը տեղը նստելով։


Թանան֊ապերը խանդաղատանքով գավաթը հերթով մոտեցրեց թոռների թխված պռոշներին։ Ձեթը կենդանացրեց առայժմ նրանց։


«Ա՛ պապ, մղկած ե»,—տրտնջաց մեծ թոռը։


—Աստծո ամեն տված լավ ե,—խրատեց ծերը։—Ա՛ հարս, ա կնիկ,-դարձավ նա հարսին ու կնկանը.—քե՛լեք դուք ել թաթախվեցեք, մի մատը լպստեցեք, փորերնիդ մանանա ընկնի»։


Հարսն ու կնիկը յերկրորդ հրավերքի չսպասեցին ու մի րոպեյի մեջ լպստած գավաթը ակութաքարին դրին։Իսկ ակութի մեջ կրակը վրտվրթում եր ու կասկարանքի վրա դրած կթավորը տաքացնում։ Կթավորի պարունակածը յեռում եր ու անհոտ գոլոշի ցնդում խփու խտրոցով։


— Ա՛ նան, չեփե՞ց,— հարցրեց յերեխաներից մեծը, ագահությամբ կթավորի վրա նայելով։ Նրա հիվանդ յեղբայրն ել գլուխը բարձրացրեց ու արտում աչքերը նույնպես կթավորի վրա գցեց:


«Չե՛, նանը ձեղ մատաղ, չե՛,—պատասխանեց Սապետը կրակը բրբթելով,—քնեցեք, հանգստացեք, վոր կեփի՝կզարթեցնեմ։Դեռ քնեցեք,ձեզ մատաղ...»։


Մեծ խոռը գլուխը պապի ծնկան վրա դրած քնեց, իսկ հիվանդը դեռ խեղճ-խեղճ ճրրում եր։ Մեծերը լուռ նստած եյին, ու նրանց ծանր լռությունը ընդհատվում եր յերբեմն վոչ պակաս ծանր հառաչանքներով։ Դեռևս լսվում եր զուռնի ծլվլոցը, խմբուկի խուլ դմփոցը, տաղ ձայնը և հուռռաների վորոտմունքը։ Ամեն մի հուռոայից հետո սրանք այստեղ թառանչ եյին քաշում, ու ելի տիրում եր խաղաղություն, անվրդովելի խաղաղություն։


Հանկարծ լսվեց մի դոփյուն, սրընխաց արշավանքի դոփյուն ու փռռոց, դոփյունը ու փռռոցը մոտեցան խրճիթի դռանը։ Շունը վրա պրծավ, մարդահաջ տվեց ու լռեց կաղկանձելով, ու անմիջապես մի խոսոց ել լսվեց: