Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/63

Այս էջը սրբագրված է

ա բերել եստեղ, աստված մեր թրին, մեր կռան ղվաթ տվեց, վոր մեկ գիշեր եսքան բաներ արինք. են աստվածն ել ենքան կարողություն ունի,վոր մեզ միշտ հաջողի, հարամություն հո չենք անում, վոր նա բարկանա, հարամու վոտն ենք կտրում աստուծո ստեղծվածը ազատում։ Մնանք ես սուրբ հողումը. սուրբ թագավորաց գերեզմանը, մեր սուրբ ազատենք գողի, ավազակի վոտքից : Հարըրից ավելի յենք հիմիկ. ինչ ձեռք են քցել, ձեզ ըլի։ Մնանք եստեղ. յա մենք ել մեր արինը մեր սուրբ թագավորաց հողի վրա թափենք, յա քիչ_ նրանց քաղաքը ել յեդ պայծառացնենք։ Տուն կա, ջուր բոլ, հանղը, դաշտը մեծ, մեկի տեղակ հինգ զարմանալի յեկեղեցիք. քարի տակից ռզդ կհանեմ, ձեզ կպահեմ»:


Բայց թե քարին ասած, թե մեր քրդստանցի հայերին. կռվում , ղորդ ա, ամեն մեկը մեկ աժդհա , բայց ինչ գրումը գրած ա՝ նրա շլինքը տուրք նրան ուրիշ բան մի ասիլ։ Մեռնիս ել՝ նա իր ասածը կանիք ենքան կողքը հաստ ա։ — «Իմա՞լ կեղնի, անիծած խողում վո՞վ կմնա։ Հայսմավուրքն սուտ իմա՞լ կխոսի։ Մեր վիզը զարկես, մեր ջանը խանես, վալլախա ես չոլում կեցող հմլա մեկն ել ա չեղնի, չեղնի։ Խազար տարի խա ասա, խա գլուխդ ի քարին զարկի։ Մենք չընք կենա, չընք գինա, ինչ կասես, ասա։ Մենք մեր խողը չենք թողա»։


«Չեք թողալ, աստված ձեզ հետ. մեր աստղը մեկ անգամ ծռվել ա. մարդն ինքն իր գլուխը վոր թրի տակը դնի, ել ում բանն ա կտրվել նրան քոմակ անի։ Եսպես արինք, վոր մեր տունը քանդվեց ե։ Գնացեք, աստված բարի ճանապարհ տա ու ձեր սիրտը մեկ լիս քցի, վոր ձեր խերն ու շառն իմանաք։ Յես իմ տղերքանցովն եստեղանց ել դուս գալու չեմ, թե ձեզանից ել ուզող կըլի, վոր ինձ հետ միանա, իմ ախպերն ա, իմ աչթի լիսը։ Մեկ թիքա ունենամ՝ կեսը նրան կտամ. ինձ համար աշխարին յա ըլի, յա չըլի». ասեց ու հրամայեց, վոր ինչ ճարել են՝ հավասար ճոթ անեն. ինքը մատն ելա մի բանի վրա չդրեց. բայց թուր ու ասպար հրամայեց, վոր վերցնեն, բոլոր ընկերներին մեկ մեկ ձեռք քրդի շոր հաքցրեց, վոր շուտով չճանաչին. ամեն մեկին մեկ ձիյել բաշխեր։ Ես վոր տեսան, քսանից ավելի ջահիլ կտրիչ տղերք կանգեեցին, խնդրեցին, վոր իրանց ել ընկեր լինի. նրանց ել գլխին հավաքեց, սրբություն առավ ու մյուսներին լալով խելիմ տեղ ել տարավ, ճամփու քցեց ու ինքը իր ըհկերտանցովը յետ դառավ. փոքր հաց կերան, պարիսպ, յեկեղեցի բոլորն ման եկան ու հարավային քարափի բուրջը իստակել տվեց, մեկ յերկու հոգի Շորագյալ ուղարկեց, վոր գնան,

Հս/յ դրականություն 5