չյունով մյուս կողմն ընկավ, ու Վարանը հրացանի մեջտեղից բռնած՝ ցատկեց կրպակի մեջը: Ամբոխը ծովի ալիքի պես ներս խուժեց նրա քամակից ահագին աղմուկով, ինչպես մի ուրկուն:
— Վա՜յ, —աղաղակեց Թյունին վոչ մարդկային ձայնով, ու մնաց
բերանբաց ու կարկամած։
Զուռնեն լռեց, կեբուխումի նստածները իրարով ընկան, հինվեցին։
— Գողե՜ր, ավազակնե՜ր— վորոտաց Վահանը հևալով ու մի քայլ
արեց դեպի Թյունին։ Թյունու լեզուն կապվեց, ու նա կարկափելով,
աչքերը կանաչած լեղապատառ ու գունատված՝ մեջքը պատին
դեմ տվեց բնազդմամբ, ձեռբով մի հենարան վորոնելով։ Այս
բազմության մեջ նա իրան մենակ ու լքված զգաց մի գերբնական
արարածի դեմ։ Հարբած ու սնահավատ չարագործի աչքին Վահանը
մյուս աշխարհից յեկած եր յերևում նրանից հաշիվ պահանջելու:
Յեվ հիրավի, Վահանը սարսափելի յեր վրեժխնդիր վոգու նման
այլայլված դեմքով կանգնած Թյունու և Ավագի դեմ հանդիման։
Նրա աչքերից կրակ եր թափվում, ալեծածան կուրծքը շառաչում,
ու ձեռքերը ներքին հուզմունքից դողդողում եյին։
Մի րոպեյի մեջ Թյունին դարթխում յեղածի պես լրջացավ, ու
մի վայրկյանի մեջ նրա աչքի առջևով անցան իր բոլոր գործ դրած
ստոր միջոցները,գարշելի հնարներն ու վոճիրները Թանան֊ապոր
դեմ, այն հոյակապ և առաքինի մարդի դեմ,վորի արյունը կաթ-կաթ
ծծելով մինչև վերջին աղքատության եր հասցրել։ Յեվ ի՜նչ
միջոցների չեր դիմել նա իր կանխանկատ նպատակին հասնելու
համար—գողությա՜ն, բանսարկության և զոպարտության, և այդ բոլորի
հաշիվը հիմի պիտի տար ու տուժեր հոգեհան հրեշտակի պես
յեկած մարդի առջև։
Վահանի վառված աչքերի մեջ կարդալով իր դատավճիռը, նա
ինքնապաշտպանության վերջին ճիգ անելով Ավագին ընդառաջ
հրեց. բայց թրթամած Ավագը խելլքը կորցրածի պես հետ ու հետ
կասեց ու հորը առսջ գցեց, վոր ինքը պրծնի. սակայն հայրը ավելի
ուժեղ եր վորդուց ու ավելի շատ եր սիրում իր կյանքը, քան թե
վորդու, ուստի լավ եր համարում վորդուն զոհ բերելով խուսափել
մահից։
— Տավարի գողը դո՜ւ, փողերի գոդը դո՜ւ, ի՞նձ ես առաջ բրթում,-
աղաղակեց Ավագը հորը առաջ քռնչելով։ Ու հոր ու վորդու
մեջ կոխ ընկավ մի կատաղի մաքառ ու կռիվ: Խմիչքն ու արհավիրքը
կուրացրել եյին յերկուսին ել միանգամայն։
Հանկարծ Թյունու ձեռքին շողշողաց սակրը, հնկարծ այստե-