տարագ, լա մեռոն, յա խաչ, յա թե չե հոգի ու հավատ. վորտեղ նստեմ, ասելու յեմ՝ չիմ սուտ են։ Սըհե բան կըլի՞. դրանք երևցնի յեն, դրանք Քրիստոսի փոխանորդ են, հե, չե, չե, վոչ հավատամ, վոչ. դրանք դժոխդի սատանաներ են, դրանք աչքակապներ են, դրանք հարուստների դուլ են, դրանք, դրանք....,— կարկտի պես վրա յեր տալիս նա և հետզհետե կրակի պես վառվում, բորբոքվում։
— Ա Չատ, ա Չատ... Խչատուր, եհե Խչատուր, ադա մանըմ չե՞ս...
Աջ ու ձախից ձայե եյին տալիս նրա հետևից, վոր մի բան
իմանան, մի բան հասկանան անակնկալ դեպքից, բայց ո՞ւմնից:
Չատոն այնպես եր կրակվել, այնպես վիրավորվել, վոր նույնիսկ
յեթե ամպ ել տրաքեր նրա ականջին, ելի չեր լսիլ բոլորոգին։ Նա
հայհոյանքի պաշարը դեռ չսպառած վերջապես ծածկվեց իր ոդայի
սրահի տակ և կարծվում եր, թե դրան ով ել պիտի վերջանար կոմեդիան:
Բայց ահա նա մի պղինձ դուրս բերելով այնտեղից և հարևանի
շներին ձայն տալով շվոցով, միջի կերակուրը շուռ տվեց
նրանց առա9, պղինձը մի կողմը գլորեց, ներս մտավ նորից, մի
չայդան և յերկու շիշ ել դուրս բերեց, իրրացով տվեց, խփեց, փշրեց,
գինին ու արաղն ել դեն ածեց և, դրանով միայն կարծես
երված սիրտը հովացնելով, ներս մտավ ու ել դուրս չեկավ։
Շները վրա թափված լափում ու լզում եյին թափված կերակուրը,
իսկ հանդիսատես գյուղացիներն անվերջ ծիծաղում եյին
այդ արարմունքի վրա։
Զանգի ու յերգի ձայնն արդեն դադարել եր յեկեղեցում և
բոլոր ժամավորները ճվիկները որհնած ջրով լցրած, դուրս գալով
այնտեղից, մեկ մեկ ցրվում եյին գյուղամիջերում։ Դուրս եյին յեկել
քահանաներն ու տիրացուներն ևս և մի լիքը լիքը մարդու հետ
շարժվել դեպի մի յեվրոպականացրած շինություն, վոր կառուցված
եր մի ընդարձակ այգու մեջ և վորը գտնվում եր գյուղից դուրս
վարելահողերին կից։ Շինությունը պատկանում եր Թուխինանց
հարուստ Թորոսին։ Այս Թորոսի ծխնելույզից ծուխն ամբար—ամբար
եր դուրս թափվում և խորովածի ախորժելի խնջմնջահոտը շուրջը
տարածելով, կարծես թե գյուղական բոլոր պնակալեզներին դեպի
ինքը հրավիրում, իսկ Չատոյի ծուխն, ընդհակառակն, նվաղում եր
ու նվաղում հետզհետե...