Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/645

Այս էջը սրբագրված է

— Ծաղր միք անիլ վոր, Չատոն գլխիցը ձեռը վերցրած ա յերևըմ. նա սառած ոձի պես տաքացել ա, կծիլու յա անպատճառ։


— Համրերութին ունենանք, տեսնենք, թե տաքանալու գյորա մի բան շինելու յա՞, թե զուր տեղը խայտառակ ա դառնալու, սաղ գեղի առաջ։


Այգինրից խիստ հետաքրքրությամբ հետևում եյինք վոր տեսնեն, թե Չատոն ինչպես ե կռվելու իր սեփական հողի վրա արդարև արյուն թափելու, յե։


— Յես ոսալ (վատ) դիվանի յե...


Հայհոյում եր Չատոն և ասում. «Հերիք չե՞. մեկել տարին համբերեցի, գլուխս թակելով բաղատեղս խլեցին, հերու յել տազ արի, խոտհարքս տարան, հիմի յել կանանչ արտս կոխ տալով ուզում են տափս կտրեն։ Ես անգամ ել վոր սուս կենամ, գալու յեն կնիկս ել խլեն. յետո՞ ել նամուս ա մնում ինձանո՞ւմ։ Լավն են չի, վոր յա մեռնեմ պրծնեմ, յա թե չե Սիբիր գնամ։ Ել ուրիշ ինչ հնար ունեմ, չե վոր ջանիս հասել ա...


Այս անմեղ սպառնալիքներով Չատոն մոտենում եր հափշտակվող հողին։


— Մոտանում ա,— խորհրդավոր ձայնով իրար մեջ շշնջում եյին Թուխնի մշակները։


— Մոտենում ել ա ու իսկի հանաք ել չի անում, — զարմացմամբ նկատում եր մի ուրիշը:


— Թող գա դուք սուս ձեր բանին կացեք ոձի գլուխը վոր ցավի, կբերի ճանապարի մեջտեղը կդնի հալբաթ դրանն ել ա ցավում,— վրեժխնդրության թույնով լցված ասաց Թուխնանց Թորոսն ու դահճի աչքերով շուրջը թափված կաղնի ցցերին նայեց, ապա ձեռքերը հետևը դնելով, լռությամբ սկսեց քայլել:


Բայց այս լռությունն ավելի վտանգավոր եր թվում, քան թե այն մեծ դագանակն ու աղմկաբար զայրույթը։


— Արևս եմ յերդվում, հորս հոգին վկա, վոր յեթե իմանամ յերկնքիցն ել գլխիս աստղեր են թափվել ու, վոր իմանամ թե Թուխնի տղեն ինձ կտոր կտոր ել ա անելու, ելի իրեսս յեդ չեմ թեքելու, ելի իմ հողիցը պոկ չեմ գալու։ Հողն իմն ա, տանուտերն ել ա անիրավ, պրիստավն ել, սուդն ել, մեր երեցն ել, ու, հենց թեկուզ աստուծ ել, վոր եսպես անիրավների գլխին քարեր չի գցում...


Ինքնամոռացության մեջ, մի ժամից առաջ յերկյուղածությամբ յեկեղեցու պատի քարերից համբուրող Չատոն աստծուց ել վիրավորված, աստծուն ել հանցավոր համարելով, վորքան մոտենում եր իր արյունոտ հողում փորված փոսերին ու կոխ տված կանաչած