Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/646

Այս էջը սրբագրված է

Հարտին և իրեն արհամարհող, բանի տեղ չդնող անիրավին, այնքան ավելի յեր դառնանում։


— Անիրավ, անխղճմտանք, հենց քունն ես համարում, վոր իմ հողումը հլա ձեռներդ ել քամակիդ դրած ես մանգալիս։


— Վոր ասում եյի թե Հանաք չի՞. հրես դագանակը վրա յա բերելու։ Հասավ, թամաշա, արեք,— կրկնում եյին հեռվց հետաքրքրվողները:


Չատոն փոսերին հասնելով, մշակների թիերից մինը խլելով, սկսեց փոսերը հողով լցնել և հանդիմանել նրանց։


— Տո անավեր ու տնաքանդներ, բա դուք տեսնում չեք, վոր հողն իմ պապական հողն ա՞. ես արնոտ տեղը դուք վոնց եք մշակութին անում. դեհ, հաջաթներդ հավաքեցեք, թե չե ձեզ ել նրան եմ խառնելու,— աղաղակում եր նա զայրագին և մյուսների բահերիցն ել քաշում, ձիգ ձիգ անում։


Այս միջոցին Թուխինի տղեն ել չկարողացակ դիմանալ։


— Մգյար դու եդ քանի գլխանի յես, վոր համարձակվում ես Թորոսի փոսերը լցնել, տո քաչալ շան տղա,— գոռաց նա և մի ահագին քարով գազանաբար հարվածեց Չատոյի կողքին։


Հարկածը խիստ ծանր եր, Չատոն առաջին անգամ յերերվեր, լքլքաց և քիչ մնաց, վոր վայր ընկներ, բայց աշխատեց արիությունը չկորցնել դեռ։ Նա ուժերը ժողովելով, թեև դագանակը խիստ տեղին վրա բերեց, վոր վերջացնի անիրակին, սակայն վերջինս գլուխը փախցնելով ճարպկությամբ, հարվածի տակից դուրս պրծավ դեպի մի կողմն և նորից քար առավ, իսկ Չատոյի դագանակն իջնելով քարին, շըըխկաց ուժգին և կիսեն կոտրվելով, մի կտորը միայն մնաց նրա ձեռքին։ Ձեռքին մնացած կտորը շպրտելով նա, և հափշտակելոկ բահերից մինը, նորից պտտեց հարվածելու։


— Վահ, վահ, թամամ չտեսնված բան տեղն ու տեղը կրակ ա դառել Չատոն, տղերք։


Զարմանքով նկատում եյին հանդիսատեսները և ուշադրությամբ հետևում նրան, վորից ամենևին սպասելո չեր այնչափ համարձակությունը, վորպես մի աղքատ, նվաղած, ստրկացած ու վերին աստիճանի հարստահարված մահկանացվից։ Արդարև, ո՞վ եր տեսել, վոր մի Չատո կամ մի Սահակ համարձակվեր հրապարակով և ամենի աչքի առաջ այնպիսի վիրավորան, հասցնել Թուխնանց Թորոսին, ո՞վ եր տեսել, վոր այս հարուստ և անմատչելի, վոչ միայն գյուղական տանուտերի, այլև գավառական բոլոր վոստիկանների և դատավորների կողմից ապահովված, նրանց հետ միշտ նստող, ուտող, խմող, խորհող ու խոսող, դիրք ստացած, գազանի պես առողջ ու