Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/648

Այս էջը սրբագրված է

յեղող չկար: Վոչ մեկի մտքից չեր անցնում հրդեհել և ավերել այն հոյակապ տունն ու ընդարձակ այգին, վորոնք տասնյակ զոհերի և Չատոների արյունով եյին կառուցված ու կանգնած։


Հարայի ձայները կայծակի արագությամբ հասան նաև ոդայի դռանը պարտատիրոջ համար մանած անող Չատոյի կնոջ—խեղճ Նարգզի ականջին։


— Վայ, վայ, վայ... տունս քանդվեր, վայ...


Յերկինք հասնող ու ապառաժներ շարժող վողբ ու ձայնով անբախտ գեղջկուհին յերկու բռունցքով ծնկներին տալով, յերեսն արնոտած, մազերը պոկ տալով գլխիցը, վորբացող մանկանցն ոդայի դռանը թողած անտեր ճուտերի պես, նետահար յեղած թռչունի նման ծվալեն ու ծղրտալեն գալիս եր դեպի արյունոտ հողը, ուր պատվավոր մահով ընկել եր իր լծակից ընկերը, ուր վերջնականապես փշուր փշուր եյին արել նրանց բախտի անիվը։


Թշվառը թռած հասավ դիակին, գրկեց ու սեղմեց նրան իր կրծքի միջին ու, չդիմացավ, տարվեց կսկծից, նվաղեց ու գնաց իրանից:

— Ջո՜ւր, ջո՜ւր...


Բերին, սրսկեցին թշվառի գունաթափ յերեսին և մի կերպ մահից ազատեցին։ Յեվ նա, յեղուկ կինը, ուժասպառ յեղած և կարկտահար ծաղկի նման վաղաժամ թառամած, տրորվում, կսկծում, գալարվում ու մորմոքվում եր անվերջ։

— Այլ իմ անորենի ձեռն ընկած, այ իմ տանջված, քաղցած ու ծարավ տեր, բա ասում եյիր թե վախիլ մի բա ասում եյիր, թե աստուծ մեզ կտեսնի, մեր դարդին դարման կանի այ իմ տեր, մի խոսա, մի ձեն տուր, մի ասա տեսնեմ ո՞ւմն ես պահ տալիս են յեթիմ բալեքդ, են չիփլախ քորփեքդ, վոր լալիս են անհեր, անտեր, անհաց ու պարտքատեր։ Վայ ինձ, վայ, Չատո ջան վայ իմ որին ու արևին, վայ իմ կորած բախտին, վայ իմ երված սրտին ու աչքերին, ինչ եմ տեսնում ղուղը գլխիցդ, արինը քթածակերիցդ դուրս են թափվել ու, յերկնքի ցողի տեղ, արյունով արտդ ներկել։ Հող, ջուր, սար, քոլ, յերկինք, գետինք, գեղ, գեղականք, ասեցեք, ես ինչ եմ տեսնում, կուրացնե՞մ աչքերս, խլացնե՞մ ականջներս, թե միշտ խորովվեմ եսպես։


Սրտամորմոք, խղճահարող և այրող տոչորող այս վողբին հանկարծ միախառնվեց նաև հետզհետե տեղ հասնող մտերիմների, հարևան այրիների, տատմեր պառավի և մանավանդ սրանց ձեռքով բերված անմեղ մանուկների բարձրացրած աղեկտուր և սրտակեզ ճիչն ու աղաղակները, վորոնք ել սիրտ չթողին, ապակու պես տվին