Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/655

Այս էջը սրբագրված է

ազատիչ հերոսների կյանքից իր կարդացած վեպերով ու պատմություններով վառում եր նրանց սրտերը և սիրով ու քաջալերությունով լցնում նրանց հոգին դեպի լավը, բարին, իսկ ատելությունով դեպի վատն ու չարը։


Ահա այդ կիրակնորյա աշակերտների խվումներ նաև յերեկվա վախկոտ Գիքոն, վրբը Միքելից այն սրտաճմլիկ նկարագրությունները, թե ինչպես քարշ եյին տվել Սահակին ու արյունաթաթախ արել, լսելով այն անխիղճ ծեծն ու քյոթակը, այն գերեզման շարժող հայհոյանքն ու լլկանքը,վոր Ղահրաման ադեն և իր գյացաները հասցրել եյին անմեղ գեղջուկներին, իր անձն ու ապագան մոռացած՝ գալիս եր, վոր ոգնի, մխիթարի այնքան անմխիթար սրտերը և ագատի իր գերի դարձած ազգականին։


Գիքոն խփի տակից հոնքերը տոթած, սիրտը տխուր, հոգին տրտմած , դիտում եր Նովրուզովի խմբին և կարեկցաբար նայելով գոմին, մորմոքվում, զայրանու եր ուժգին և անհամբեր։


— Ա՜խ, յես ձեր հե՛րն անիծեմ. յես ձեր խղճմտանքը նզովեմ, յես ձեր... բա աստոծ վեր կունի՞,վոր դուք, ձեր դհե խալխի աշխատանքովը քեֆ.գյալաջայի մեջ ըլնեք, ու նա, մաղձը սրտին, արտասունքն ըրիսին գյոլ-գյոլ ըլած, անոթի ու ծարավ հոտած գոմումը հոգոց քաշի՞։ Ա՜խ, յանի վոր մարդ ձեր արինը բռնով, կցով, ել խմի, սիրտը կհովանա՞»...-դեպի Ղահրամանի սրահը նայելով, ասում եր նա և ելի սպասում։


Մի ժամից հետո արդեն մուխն եր, գյուղը գիրկն առած հովիտն իր այգեստանով, ուր լուսնի ճառագայթները դեռ ուշ պիտի մուտ գործեյին , ծածկված եր խավարով, իսկ սարերի և բլրակների կատարները շողոտվում եյին հետզհետե։


Գիշերային խորհրդավորությունն սկսվում եր արդեն։ Հեռվում խուլ կերպով վշշում եր գետը. յերկնակամարի վրա աջ ու ձախից ժողովված ամպերը՝ կես մթնած, կես կիսափայլ, յերամ-յերամ ցրվում եյին անհուն տարածության մեջ, վորոնց տակից պայծառ լուսինը սահում, փայլում և անվրդով շարունակում եր իր ճանապարհը, իսկ նրանց արանքներից ցիր ու ցան յեղած աստղերը մանկան աչիկներով նայում ու ժպտում եյին վեբնուց։


Ճրագները մարում եյին, կրակներն առկայծվում հետզհետե և գյուղացիները քնում։ Ել վոչ ձի յեր խրխնջում և վոչ շուն հաջում. քամին կտրած, զեփյուռը շոյուն, ողն անուշ, զովը դուրական և գյուղը խաղաղ եր, իսկ Գիքոն թփի տակ բորենու լռությամբ հոնքերն ելի տոթած յեռ եր գալիս շարունակ։


Այդ միջոցին յերկնքի մի կողմը, հորիզոնի սահմանի վրա,խիստ շառագունել ու կարմրոտվել եր պղտոր արյան նման, իսկ բուն՝