— Մ՛, վոնց թե աղաքս ով ա կարըմ, ապրանքի տերը յես եմ, դու յես տիրապետը՞մ. մգյար աշխարս հալա-հալա յա՞։
— Քու ապրանքը շակն ա, շակը, վոր հրե, գետի ղրաղին
շան ու. գիլի փայ ա դառել.— Ուհանը հեռվում շակի լեշը մատով
ցույց տալով աղքատին, պատասխանեց շատ սառը կերպով։
— Ուհան, ա քու տունդ չքանդվի, դու աչառն են պայմանովը
տվիր, վոր ղալակը յա սըտակի յա գետըմը խեղդվի, հետո յետ խլե՞ս:
— Բա դու լղար կեկռի, ջանը ցավոտ՝ աղջավազ շակը ինձ
տվիր, վոր գնա գետն ընկնի խեղդվի, աչառս տանես լծես, վնասը
յես քաշե՞մ...
— Ուհան, Ուհան, հավը վոր հավ ա, յեբոր ջուր ա խմըմ,
գլուխը բցրըցնըմ, աչքերը պլեքըմ ա վերև, ասծուն մտիկ ա անըմ,
փառք ա տալի և ելի խմըմ. ա տնաքանդ, դու խու մարդ ես, ընչի՞
յես անաստոծ-անաստոծ խոսըմ. սրանից յերկու ամիս առաջ
առուտուր ես արել քու հարևանի հետ՝ աչառ ես փոխել, յետո՝
շակը տարել ես գետը գցել սպանել, կաշին մաշկել տանդ դրել.
դե հմի դու ինքդ ասա տենանք ետ վոր աստոծը վե կունի, բա
խղճմտանք չունե՞ս, բա վերև աստոծ ներքև գետինք չկա՞ բա դու
քրիստոնա չես. քե հըմար ամոթ չի՞, ուսում առած մարդ ես, դու
վոր ինձ նման խեղճերին վոտի տակ ես տալի, անուսումն ինչ կանի։
Չե վոր դուք՝ տիրացուներդ Աստոծաշնչի մեջ կարդըմ եք. «Մի
ցանկանար քու ընկերի յեզանը, մոզուն, իշին և են ամեն բանին,
վոր նրանն ա», տիրացու Ուհան, բա յես խոզ ըրցընող եմ, ես բանը
գիտըմ եմ, հսկանըմ եմ, դուք վոր մարդ ըրցընող՝ ^կրթացող եք,
ժամըմն ել ամենից առաջին տեղն եք կաղնըմ՝ կարթըմ, յերգըմ...,
հսկանըմ չե՞ք: Վայ, վայ վայ ես ձեր ուսում տվողին ի՞նչ ասեմ
հա. ա ձեր ուսում տվողի տունն աստոծ քանդի, անըմնիդ հուսումական
եք արել, ամա ինչ փիս-փիս բան ասես ձեզանից ա դուս
գալի... մնին պարտքակոխ եք անըմ, մնին զոռի խեղդըմ, մնի մոզին,
մեկելի եշն եք խլըմ, յա թե չե՝ տասը մանեթով կշտերնիդ մարդի
սաղ տարի նյոքար եք պահըմ...
— Շաշ Պետի, ձենդ կտրի, գլխիս գիլի ավետարան մի կարդալ,
ռադ լի կորի, թե չե կգամ ենղադար կթակեմ, վոր խան
խմիլուց կընկնես. — կոշտ, անախորժ և սպառնական ձայնով պատասխանեց
նրան տիրացու Ուհանը։
Իսկ Պետին շարունակելով իր իրավացի նկատողությունները,
մոտեցավ անասունների խմբին, ջոկեց իր յեզը, քշեց դեպի իրենց
տան կողմը, կարծելով, թե իր խոսքերը, գեղջկական քարոզները
վորևե ազդեցություն ունեցան տիրացու Ուհանի քար սրտի վրա։