Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/661

Այս էջը սրբագրված է

— Եհեյ, ա սարսաշ, ետ ո՞ւր ես տանըմ ետ յեզը, գլուխդ քոր ա գալի՞— ասաց գիժ Ուհանն ու մի դագանակ առավ, վազ, տվեց դեպի նա և հասնելուն պերս մի քանի հարված տվեց նրան։ Պետին դագանակը խլեց և շպրտեց, գցեց մոտիկ չափարը։ Գիժը ձեռքերն իսկույն գրպանը տարավ, բայց վոչինչ չգտավ, վազեց տուն, կատաղած կրկին դուրս նետվեց, հարձակվեց աղքատի վրա ինչպես յերևում եր, տանից դանակ դուրս բերեց։


— Հո, հո, քե մատաղ, բիժի ջան, բիժի ջան...: Յեզը փախչում եր դեպի հին տիրոջ տան կողմը, իսկ Պետին աղաչելով վազում եր, վոր առաջը կտրի։


— Ա, տո թաբլու (դևահար), քե չեմ ասըմ տանիլ մի յեզը, տլական չե՞մ.— գոռաց անիրավը, հանկարծ վրա ընկավ, բռնեց աղքատի վզին մնացած հետին հնոտի շապկի ողակից (ոձիքից) և հայհոյելով սկսեց ձգձգել, պատռտել, մերկացնել նրան:


— Ուհան, ուշունց մի տար ուսում առած մարդ ես, խալխը կլսեն, ամոթ այիբ ա...


Ուհանը մի ձեռում բռնեց ձեռքից, մյուսով միքանի անգամ բռնցքեց նրա գլխին։ Պետին չեր ուզում խփել դեռ։ Գիժը յեզը խլեց յետ տարավ, իսկ Պետին շարունակեց իր ճանապարհը դեպի գյուղամեջ։


Աղքատ Պետին գիժ Ուհանից ուժով եր. նա կարող եր Ուհանի պես յերկուսին ծեծել, բայց նա համբերելու պատճառներ ուներ նախ այն, վոր Ուհանն իրանից հարուստ եր և յերկրորդ նա շատ լավ գիտեր, վոր ինքն ինչքան ել արդար լինի, այնուամենայնիվ քյոխվի առաջ մեղավոր պիտի ճանաչվի, ո՞ւր մնաց թե անարդար ժամանակ. ուստի չհամարձակվեց ձեռք բարձրացնել տիրարու Ուհանի վրա։


— Տեր աստոծ, ուսում առած, կարդացող, գրի սևն ու սիպտակն իմացող մարդն ել եսղայդի անիրավ, եսղայդի անաստոծ կըլի՞, — ինքն իրան ասելով, զարմանալով Ուհանի անխղճության վրա, Պետին վշտացած գնաց գյուղամեջ, մի ցորենի հորի մոտ կանգնեց ուր տանուտերը հորից ցորեն հանելով եր զբաղված։


Պետին փափախը վեր կալավ և ասաց.


— Բարի աջողըմ քե, քյոխվա ջան. — պատասխան չստացավ։


— Քյոխվա, ասըմեմ բարի աջողըմ. — ձայնն ավելի բարձրացրեց նա, բայց ելի պատասխան չստացավ։ Պետին քիչ ել մոտեցավ հորին։


— Քյոխվա ջան, բա, աստոծ վե կունի՞ վոր երկու ամիս ա՝ յեզն եմ փոխել Ուհանի հետ, հմի գլուխս թակելով յետ ա առնը՞մ.- նա ուղղակի սկսեց գանգատվել. թեև քյոխվից դեռ իր վող-