Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/669

Այս էջը սրբագրված է

Աղան իր մանրիկ ու խորամանկ աչքերը կողմ պտտեցնելով՝ գլխի թեթև շարժումով վողջունում եր վոտի կանգհողներին ու անցնում։ Յերբեմն նա մատով կանչում եր այս ու այն գյուղացուն և զանազան պապվերներ ու հրամաններ եր տալիս նրանց. վերջապես Կոստանդ աղան մոտեցավ մանրավաճառի խանութին, վորտեղ յերիտասարդների խումբը տաք-տաք վիճում եր մի ինչ-վոր լեզան մասին։ Աղային տեսնելուն պես իսկույն բոլորը պապանձվեցին և վոտի կանգնելով՝ տեղներում արձանացան։ Գալոն ել դուռումի կեսը ծոցը դնելով՝ վոտի վրա անհամբեր սպասում եր աղայի անցնելուն, վոր դուռումի հետ իր հաջիվը վերջացնի։


— Բարի որ ձեզ,—ասաց աղան, կանգ առնելով խանութի առջև ու իր փորրիկ աչքերը պտտեցնելով։


— Բարո՛վ, հազա՛ր բարի, աղա ջան, —սրտալի պատասխանեցին տղերքը միաձայն։


Աղայի վազվզան աչքերը մի րոպեյի չափ կանգ առան Գալոյի վրա,վորին նա վոտից գլուխ այնպես եր զննում,կարծես թե մի տարորինակ ու զարմանալի բան եր նկատել նրա շալվարի բազմագույն կարկատանների և արխալուղի ծլանքների մեջ: Գալոն այրվեց աղայի հայացրից. նրա դեմքը ամբողջապես կարմրատակեց, ու քրտինքի խոշոր կաթիլներ յերևացին նրա ճակատին։ Գալոն սաստիկ վրդովված եր. նրա բերանը բացվել եր, հաստ շրթունքները դողդողում եյին, և սիրտը անհանգիստ կերպով թրթռում եր։ Աղան հանդիսավոր հանդարտությամբ հանեց գրպանից մի պապիրոս և առանց վառելու դրեց բերանը: Խանութպանը մի վայրկյանում քսեց լուցկին ու կրակը մոտեցրեց աղայի բերանին։ Պապիրոսը վառելուց հեո Կոստանդ աղան ագահությամբ նրա ծուխը ներս քաշեց, հետո թանձր քուլաները դուրս փչեց ուիղ խանութպանի աչբերին ու մի ակնարկ գցելով Գալոյի վրա՝ մատով կանչեց նրան ու յերեսը շուռ տվեց։


Գալոն դուռումի կեսը ծոցից հանեց, տվեց մոտի գյուղացուն և ինքը մեքենայաբար հետևեց աղային։ նա գնում եր անհաստատ, դողդոջուն քայլերով, ու նրա սիրտը ինչ-վոր սարսափելի բան եր նախագուշակում։ Յերբ նրանք միքանի քայլ հեռացան՝ աղան կանգ առավ ու դառնալով դեպի Գալոն ասաց.


— Ա՛յ տղա, մեր հաշիվը ինչու չես վերջացնում, մինչև յե՞րբ խաբխբելով ձգձգես, չե՞ս ամաչում։


Գալոն նորից կարմրատակեց, նախ աչքերը գետին գցեց, ապա բարձրացրեց ,կասես ուզում եր մի բան ասել, բայց չկարողացավ: Նա միայն չորացած շրթունքները լեզվով նորից թրջեց,նորից գլուխը կախեց ու սկսեց իր հնամաշ տրեխներին մտիկ տալ։