Մարդս պիտի միքիչ ել նամուս ունենա,—շարունակեց աղան, ուղիղ Գալոյի աչքերին նայելով ,—նամուսը, պատիվը ամեն բանից թանգ արժի, մարդ գետինը մտնի լավ ե, քան թե պարտքատերը որական տասն անգամ նրա դուռը կտրի, կամ փողոցում նրա փեշը քաշի ու մի թթու խոսք, մի անպատիվ զրույց ասի։ Բա դու հողը չե՞ս մտնի, յեթե յես եգուց֊ելոր պրիստավ կամ տանու֊տեր բերեմ ու քո տան կճուճ֊բժուդը, պղինձ-պղնձկալը, քեչա ու կարպետը, վերջապես քո կնկա շապիկն ու վարտիկը դուրս քաշել տամ ու հրապարակով ծախեմ։ Ես ի՞նչ խայտառակություն ե, ախպեր, փող ես վերցրել լափել-լակել իսկ հիմի չես ուզում վերադարձնել... չլինի՞ թե կարծում ես, վոր փող աշխատողը քո հոր ծառան եր ու դատել ե նրա համար, վոր դու տան ես լափես,քեֆ անես ու հետ դարձնելու մասին ել չմտածես...
— Քեղ հետ եմ խոսում, ի՞նչ ես լալացել,— շարունակեց Կոստանդ
աղան ավելի ու ավելի բորբոքվելով և ձայնը աստիճանաբար
բարձրացնելով.—ինչո՞ւ չես պարտքդ տալիս։
—Ի՞նչ պիտի ասեմ, վոր չտամ, աղա ջան,- վերջապես դողդոջուն
ձայնով արտասանեց Գալո,-իմ լեզուս լալանա, թե յես
մի որեց մի որ եդպես մի բան ասած լինեմ. ընդհակառակը, գիշեր
ցերեկ յես դրա մասին եմ մտածում, թե....
— Յեթե մտած ում ես. ո՞ւր ե տվածդ փողը, ամբողջ տասնումեկ
ամսվա ընթացքում յես քեզանից մի սև փող չեմ ստացել:
— Ի՞նչ անեմ, աղա ջան, ներողություն կանես։ Անցյալ տարիները բանս աջ եր գնում. լավից֊վատից մի բան մասիլ եյի վերցնում, մի բան ել ձիովս եյի աշխատում, տունս մի կերպ պահում եյի ու պարտքատիրոջ առջևն ել սևերես չեյի մնում տոկոսը իր ժամանակին տալիս եյի։ Իսկ անցյալ տարի, քեզ ել լավ հայտնի յե, վոր աստված գլխներիս բարկացավյ,յերկնքից կաթիլ չկաթեց, տարին աշխատանքներս այրվեց պապանձվեց. արտիցը սերմը չկարողացանք վերցնել, այգին ել հո ցուրտը վառեց. յերեխաներիս աչքս մնաց իմ ու ձիուս յերեսին. մենք ել լերկուսով տարեն֊պտուտ աշխատեցինք, չարչարվեցինք, քարի հետ քաղվեցինք, ավազի հետ մաղվեցինք, հազիվ կարողացանք մի կտոր չոր հացի փող վաստակել, մի տուն մանր յերեխաներ կերակրել. ել վո՞րտեղից կարողանայի տոկոս տալ...
— Բա մենք մանր յերեխաներ չունե՞նք,—գոռաց զայրացած
Կոստանդ աղան, մի նոր պապիրոս հանելով գրպանից։
—Աղա ջան, յես ել գիտեմ, վոր մեղավոր եմ քո առջև.
միայն ճար չունեմ. աղաչում եմ, մի փոքր ժամանակ տուր,
կամաց-կամաց կաշխատեմ, տոկոսներն ել հետը կտամ։