Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/672

Այս էջը սրբագրված է

Գալոն լուռ եր:

-Այ վորդի,յես քո լավն եմ ուզում,—շարունակեց աղան ձայնը մեղմացնելով,—յեթե ինձ լսես, դու ձիդ կծախես, պարտքդ կթափես, հոգիդ կազատես, հետո մի թեթև եժան ձի կառնես, կամաց-կամաց կաշխատես, յերեխեքդ կպահես։ Յես քո բարին եմ ուզում, դու ինձ լսիր, վորդի:


Կոստանդ աղան միքիչ կանգ առավ, վոր նոր պապիրոս վառե. Գալոն կասես պապանձված լիներ։


— Այ, որինակի համար հիմի ինձ ձի յե հարկավոր,—շարունակեց աղան, մի տեսակ սրտացավ յեղանակով.—իսկ դու 120 մանեթ փող ես պարտ, Ջոմարդիդ տուր, վորքան արժողությունն ե, պարտքիցդ դուրս արի, դեռ միքանի մանեթ ել ավել հաշվիր,կորած փող չի, իսկ մնացածի համար ել շատ չեմ նեղի, վոր որը վոր ունենաս՝ են որը կտաս։ Իսկ յեթե կոպտություն կանես, ձիդ չես տա, եդ ել քո բանն ե, միայն իմացած կաց, վոր յես քո քեֆին չեմ մտիկ անի, եգուց֊ելոր գլխիդ կտամ,որենքով ձեռքիցդ կառնեմ։


Գալոն, վոր մինչև այդ գլուխը կախ, խոր մտածմունքների մեջ եր ընկղմված, հանկարծ, կասես, շանթահար յեղավ. նրա ամբողջ մարմնով սարսուռ անցավ:


—«Գլխիցդ կտամ, ձեռքիցդ կառնեմ»—կրկնում եր Գալոն մտքումը,— այն ել «որենքով» , բայց մի՞թե նա սուտ չի ասում. մի՞թե որենքը թույլ կտա, վոր ախպերը ախպորից խլեն, չե՞ վոր Ջոմարդը իմ թև ու թիկունք ախպերն ե...


-Հը՜, Գալո, ի՞նչ ես ասում,—հարցրեց աղան,—ինձ մի հաստատ պատասխան տուր, յես առավոտը շուտով գնալու յեմ քաղաք, հազար ու մի գործ ունեմ, թե ձիդ տալու յես, ասիր, թե չե...


Աղան լռեց և պատասխանի յեր սպասում։ Լուռ եր և Գալոն:


— Չեմ ծախի, աղա ջան, Ջոմարդիս չեմ ծախի,-ասաց նա վերջապես, անկարելի բան ե, քանի վոր յես սաղ ու կենդանի յեմ, նրա վոտը իմ տանիցս չի կտրվ. նրա գլուխը իմ տան շեմքում պիտի թաղվի։ Միայն...


— Հետո՞։


— Միայն քո պատվի համար քրեհով կտամ, աղա ջան:


Ամեն ժամանակ, յերբ վոր սիրտդ ցանկանա, նստիր, բանացբու. իսկ քրեհը դու ու քո աստվածը, կհաշվես ու պարտքիցդ կամաց*-կամաց դուրս կգաս, մինչև տեսնենք, թե տերը ի՞նչ ե աջողում։


Կոստանդ աղան ուրախությամբ համաձայնվեց և մինչև իսկ սկսեց որհնել նրան։


-Ապրիս, վորդիս, այ հիմա խելոք ես խոսում. յես ել հո