Գյուղի կողմից լսվում եր ուրախ ամբոխի խառնիճաղանջ դժվժոցը, վորոնց միջից պարզ հասնում եր Գալոյի ականջին Կոստանդ աղայի գարշելի ձայնի անդուրեկան կլկլոցը:
- Տեր արդարադատ աստված, դու անիրավ մարդի դիվանն
անես,- աղաղակեց Գալոն՝ արտասվալի աչքերը դեպի երկինք
բարձրացնելով ու նորից իր դառնագին վողբը շարունակեց։
Ախպեր Ջոմարդի դողացող շրթունքները այդ վայրկյանին մեղմությամբ
շարժվելով, կասես մի բան մրմեջացին. արդյոք խղճուկ
անասունն ել անիծում եր մարդկային անիրավությունը, թե՞ իր
հոգատար մահի դռնից «մնաս բարև» եր շշնջում։
ԿԱՐՄԻՐ ՃԻՊՈՏԸ.
Հունիսի վերջերն եր ու որը կիրակի։ Կեսորյա արևը վառում,
տժտժացնում եր։ Գյուղամիջի տոթը մարդ եր խեղդում։ Թե գազան,
թե թռչուն, թե սողուն—բոլորն ել, ձեն ու ծպտունները կտրել
ծակ ու ծուկերն եյին մտել։ Անգործությունն ու թմրությունը կաշկանդել
եր ամենքին։ Մինչև անգամ գյուղացի յերկրագործը, վորի
համբերատար անդամները սովոր չեն խույս տալու վոչ ամառային
արեգակի կիզիչ ճառագայթներից և վոչ ջրորհնեքի կապտացնող
ցրտից, նա անգամ աշխատում եր ոգտվել կիրակնորյա ազատ ժամերից,
վոր մի փոքր հանգիստ շնորհե իր վաստակավոր ու ջարդված անդամներին։
Մի շաբաթ եր, ինչ հունձն ընկել եր։ Դա գյուղացու այն ժամանակն
ե, յերբ, ինչպես ասում են, փայտի գլուխը շոր են փաթաթում
ու բանեցնում։ Հնձի ժամանակ գյուղացու վոտի տակ
կրակ ե վառվում. նա մի րոպե դադար չի առնում։ Արտերը մեկը
մյուսի հետևից հասնում, հնձող են կանչում։Րոպեն թանգ ե.
պետը ե շտապել, յեթե վոչ արտը կկծղի գյուղացու տարեն ապրուստը
ձեռքից կգնա, նրա թափած արյուն֊քրտինքն անոգուտ կկորչի, կվոչնչանա։
Յեվ ահա յերկրագործը կրկնապատկում, լարում ե իր ուժերն
ու յեռանդը և որ ու գիշեր գերանդին ձեռքից վայր չի դնում։ Ուրիշ
հարց ե, երբ այդպիսի նեղ ժամանակ կիրակի յե մեջ ընկնում։
Կիրակի որն աստծունն ե, և ջերմեռանդ հայ գյուղացին չի համարձակվի
պապենական այդ սուրբ որենքը խախտելու, թեկուզ ինչ ել
վոր լինի:
Ահա մի այդպիսի կիրակի որ եր: Պարապ գյուղացիներից միքանիսը
մանգաղ ու գերանդի եյին սրում և կարգի գցում, ուրիշ