Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/68

Այս էջը սրբագրված է

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ


Համբարձման չորեքշաբթի որն ամեն տան ել պատրաստություն կա. վորոնք ձիան են ճարել, պտի գնան Ծաղկեվանք ուխտ, վորոնք ել չեն ուզում գնալ, պտի գնան ծաղիկ քաղելու։ Թունդրներիցը անուշ գաթի հոտը հենց ա վեր ելեր վոր աշխարհքս բըռնել ա, պաշար ա, վոր կապում են. խաչալվա գինի յա, վոր տկերի մեջն են լցնում։ Ըխտավորի տուտը գետի կարմունջն անց ա կացել:


Անուշին ել իրա քեռակինը հետը տարավ Ծաղկեվանք, վոր իրանց ուրախացնի, ջանգյուլումով ծաղիկ գովի։


Ամեն ձիու վրա նստած են իրեք հոգի. մի կնիկ, մի աղջիկ թարքին, մի յերեխա յել առաջին։


Ըխտավորները գնացին. մնացողները ամեն կնիկ իրան խորունն առած՝ գնացին մի նոր պսակվածի տիրոնջ տուն, վոր երթան հիքանիքը, ձորերը, յա Պատռելակոնդը ծաղիկ քաղելու։


Վյարդիթերն ել մի քանիսի հետ ծաղիկ քաղելու յեր գնացեր նա յել իրա քաղած ծաղկները բերուց ընտեղ։


Ծաղիկը քաղելուց հետոյ եկանք բոլորվանքի նստեցին։


Ամեն աղջիկ իրա բերած ծաղիկը քաշեց առաջ ու սկսեցին փունջ-փունջ կապիր կանանչ խոտի վրա կիտիլ: Վարդիթերն ել ծաղկամերը [1] ձեռն առավ, մի որինավոր հազար թուռլու (բազմերանգ) ծաղկից կապեց։


Ծաղիկը գովիլն սկսեց յալլիբաշի Խանումը, վոր մեկելների յել լիզուն բացվի. — ասեց, դուք ձեն պահեցեք, յես ասում եմ ջան գյուլումը.—


Ասեց ու վեր կալավ բարակ ձենով։


Խնձոր ունիմք կծած ա,

ջան գյուլում ջան, ջան,

Չորեք կողմն երծաթած ա,

ջան ծաղիկ ջան, ջան։

  1. Ծաղկամերն ե խաչաձև փնջած ծաղիկ, վոր ծաղիկը բաժանելուց հետո նվիրում են յեկեղեցուն։