Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/686

Այս էջը սրբագրված է

— Սուդյա Uաքո, դու լինես՝ ես բարի իրիկունը, են անարատ մայր աստվածածինը,— ասաց Սիմոնը, ձեռքը մեկնելով դեպի աստվածածնի յեկեղեցու գմբեթը,— ճշմարիտն ասա, քո աչքի առջև չտվի՞ հարկը։


— Ինչ ասեմ, յեղբայր, միտս չի գալիս, համա իմ կարճ խելքովը յես ենքան եմ հասկանում, վոր յեթե տված լինես, անդորրագիր կունենաս. սա որենք ա, հանաք—մասխարություն չի, ասաց սուդրա Սաքոն ու վրդովված խղճմտանքը հանգստացնելու համար արագությամբ ներս ծծեց մախորկի դառը ծուխը։


— Այ գյադա, բավական ա, — դարձավ Սիմոնին տանուտեր Սեփանը, վոր մինչև այդ լուռ կանգնած՝ յեղունգներն եր կրծոտում,— դու ինքդ եշ ես ու եդ եշ տեղովդ ուղում ես եստեղ մարդ խաբել։ Յես քեզ ասում եմ հարկ ես տալու, քո կամքովդ հանիր ու տուր, տասնչորս մանեթ քսան կոպեկ ես րոպեյիս հանիր ու համրիր, թե չե, կաշիդ քերթելով կառնեմ։


— Տանուտեր Սեփան, թե աստված կսիրես, ձեռք քաշիր ինձանից. յես իմ հարկը տվել եմ համ ես տարվանը, համ ել հերվանը. աստված, յերկինք, գետինք վկա, վոր տվել եմ։


Այդ խոսքերի հետ Սիմոնը իր մորթե փափախը վերցրեց ու բոլոր ուժով գետնին խփեց։ Հետո նա առավ գետնից մի կից հող և ոդի մեջ վերև ցանելով, աղաղակեց.


— Թող ես հողը իմ աստվածը լինի, թող յես կուռք պաշտած լինեմ, թող իմ տունս բրիշակ լինի ու իմ վորդիքս ջարդվեն, թե յես եդ փորղը չեմ տվել։ Այ մարդիկ, ախար դուք աստված եք պաշտում...


Արտասուքը կրկին խեղդեց Սիմոնի կոկորդում կիսատ մնացած նախադասությունը, և նա սկսեց հեկեկալ։


Ոդի մեջ ցանած հողի թեթև մասնիկները, բաժանվելով ամենամանր հյուլեների, սկսեցին անհոգաբար պարել սիմոնի գլխի վերևը, մինչև վոր արևելքից սլացող մի բարակ քամի հափշտակեց նրանց ու անհետացավ վոլորապտույտ փողոցի հեռավոր ծայրում։


— Տատմոր տղա, Տատմոր տղա, ինձ լսիր,—ասաց տանուտերը միքիչ մեղմությամբ, առաջին՝ լաց լինելը կինարմատի արհեստ ա և շատ ամոթ ա, վոր քեզ պես մազ ու մորուքով տղամարդը հրապարակի մեջ արտասուք թափի իսկ յերկոորդ վոչ խոսելը և վոչ արտասվելը մի կոպեկի ոգուտ չի բերիլ քեզ։ Այս րոպեյիս յես քեզանից հարկ եմ պահանջում, անցած տարվա ապառիկը՝ տասնչորս ռուբլի քսան կոպեկ, տալի՞ս ես, թե չե։


— Տվել եմ, աստ...