* * *
Ախպերս ուզեց, չի տվի,
ջան գյուլում ջան, ջան,
Ասի՝ յարի ղրկած ա,
ջան ծաղիկ ջան, ջան։
Այ տղա, հիլ անիլ տուր,
մատնաչափ գիր անիլ տուր,
Ինձնից ել քեզ ճար չի կա-
քարքուլըդ վեր անիլ տուր։
Յես աղջիկ եմ, ալ կուզեմ—
միջքինս չալ չալ կուզեմ.
Յերբ յես եկա ձեր տունը—
վոսկին սարեսար կուզեմ։
Ամպել ես ամպի նման
շաքար ու գանձի նման.
Իմ նանն ինձ վոնց ա պահել—
ծալած գյուլբանդի նման։
Ամպել ա, ձյուն չի գալիս,
մթնել ա, տուն չի գալիս.
Ես անտեր բարձի վրա
առանց յար քուն չի գալիս։
Խաղիկը գովեցին պրծան, բերին սուփրեն փռեցին կանանչ խոտի վրա, ամեն կնիկ իրա բոխչի միջինը լցրուց մեջտեղ։
Գինու գավը ձեռե առավ Խանումը, Հարսներին ու աղջկերանցն
ել ասեց, վոբ յերեսները դեն արած՝ նստեն, ինքն ել կոտրած
քթալի պես մեջ ընկած՝ նրանց ել հաց, խորակ տվուց, մին ել
թերմունի գավը։
Կնանիքը ջոկ նստեցին քեֆ արին, հարս ու աղջկեքը ջոկ։
Վարդիթերի մերը մի յերեխի ձեռով մի սուփրա յել շինեց ազապ
տղեքանցը, վոր հիքու մեկել դիհը հավաքված եյին։
Իրիկվան ժամը տվին ու հացից վեր կացան. ես թորունը գնաց
Վարդիթերենց տունը, չունքի նրանց նորահարս ունեյին, նրա ծաղկաքաղն
եր։ Մի քիչ դեսից դենից զրիր տվին ու Վարդիթերը մեջեդ
բերուց ծադիկը, վոր հիքումը գովել եյէն՝ ծաղկամերն ել մեջտեղը
դրած։ Հիմի կարգին նստեցին նորից նոր գովիլ են թավը
չեր, որենքը հիմի յա։
* * *
Իմ միջինս քամար ա —
քու ունքերդ կամար ա,
Այ տղա, ինչ ես միտ անում—
իմ ջանս քեզ համար ա։
Գութանը հաց եմ բերել—
բերանը բաց եմ բերել։
Տես քեզ ինչքան եմ սիրում
ձկնով տապկած եմ բերել։