Ավոն իր կարմրատակած խոշոր աչքերը բացեց և մի ապուշ հայացք գցեց դաժան հյուրերի վրա։
— Բախտավարի տղա, բախտավար,—հեգեց նրան տանուտերը,
—ի՞նչ ցավ ունես. թոնիրդ վառ, խմորդ հունցա՜ծ, քեֆդ տե՜ղը,
ել ինչո՞ւ չես մինչև կեսոր աղավարի մրափիլ։
— Հըմ,— զայրույթը դժվարությամբ զսպելով, բեղերի տակ
մռռաց միկիտանչի Մակարը և ապա մի ահագին հաստ պապիրոս
վառելով, դառը ծխի քուլաները ագահաբար ներս ծծեց։
Ավոն միայն նոր զգաստացավ և ծոփ վոտքի յելնլով, հրավիրեց
հյուրերին նստել կարպետի վրա։
— Նստելու միջոց չկա, — սառնությամբ պատասխանեց Ավագը,—
ես մարդու հաշիվը տուր, մենք գնում ենք, վռազ ենք։
— Հաշիվը... ի՞նչ հաշիվ,—հարցրեց Ավոն շիվարած։
— Են... ալյուրի հաշիվը, սուտ իշություն մի անի,— բարկացավ
տանուտերը։
— Ալյուր... ըը... ի՞նչ ալյուր ա...— կմկմացրեց Ավոն և, գիշերվա
մութ դեպքերը յերազի պես հիշելով, կարմրատակեց մինչև
ականջակոթը։ Ամոթի զգացմունքը գարշանքի հետ միացած
սկսեցին խեղդել նրան։ Ավոն զգաց, վոր գլուխը պտտվում, աչքերի
լույսը մի տեսակ շաղվում ե, և ծնկները կամաց-կամաց սկսում
են թուլանալ: Նա յերկու քայլ հետ գնաց, և մեջքը պատին տալով,
ճակատը ամուր շփեց։
— «Ի՞նչ ալյուր ա...» չե՞ս իմանում, լրբի զավակ,— վորոտաց
միկիտանչէն՝ Ավոյի դեմ բռունցքները սեղմելով,— փողս տուր, ասում
եմ, թե չե, բիբիկներդ կհանեմ, — ավելացրեց նա՝ իր աջի
յերկու մատը պարտապանի աչքերի մոտ սպառնագին ցցելով։
Ավոյի մեծ աղջիկը սրտակտուր արձակեց, իսկ մնացած
մանուկները սարսափելով թագնվեցին մոր փեշերի հետևում։
— Ալյուր ես առել, փողը պիտի տաս, անզգամությունդ ինչ
ե,— հեղինակավոր շեշտով վրա բերեց Ավագը։
— Տանուտեր Ավագ, գլուխդ վկա, են ալյուրը... անփող եր...—
արտասանեց տանտերը և ասածից ամաչելով, նորից սաստիկ
կարմրեց։
— Ի՞նչ... ի՞նչ... ի՞նչ ասացիր, — դեմքը սաստիկ ծռմռելով,
ընդհատեց նրան Մակարը, — հռռաման քեզ, անփող եր, բա... տո,
եշակ-հարաժզադա, եդ ով ե անփող ալյուր բաժանում, հը՞, ասա,
ով ե քեզ պես իշի համար ալյուր դատել-աշխատել, վոր դու տանես
անփող լափես... քեզ ասում եմ փողս տուր, փողս, թե չե...
տեր, քեզ մեդա, բերանս ի՞նչ ե գալի հա...