Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/692

Այս էջը սրբագրված է

— Լավ ես ասում, տանուտեր, յես հակառակ չեմ դրան բայց ինչ անենք, վոր հիմա վոչ փող ունեմ, վոչ ալյուր, այ, տեսնում ես, բերածս ալյուրը սա յեր, վոր ունցել են:


— Ի սե՜ր աստծու,— համեստությունը մոռցած՝ միջամտեց Շամամը,— ես կարպետը թող տանի, մինչև փողը ճարենք տանը, յերկու մանեթի համար խի՞ յեր մարդուս սպանում, չե՞ վոր վերև աստված կա. առեք, տարեք,—ասաց նա, տան մեջ յեղած վերջին հնամաշ կարպետը անողորմ պարտատիրոջ առաջը շպրտելով,— տարեք, ի սեր Քրիստոս, մենք գետնին ել կքնենք,— կրկնեց անբախտ կինը, արտասուքը սրբելով։


— Չե, չե, շնորհակալ եմ, Շամամ խանում,— բարկությունից հևալով պատասխանեց Մակարը, — վոջլոտ կարպետդ քեզ լինի. յես կարպետի կարոտ չեմ, դու իմ ապրանքը տուր ինձ, իմ ապրանքը, ուրիշ բանի աչք չունեմ։


Այս ասելով, նա հանկարծ չուխի փեշը գոգ արեց, վազեց խրճիթի մյուս անկյունը և մեզարի վրա շարած սպիտակ, փխլիկ գնդերը մեկիկ—մեկիկ ժողվելով, սկսեց գոգը լցնել։


Խոլորը սառել եյին։ Մինչև իսկ տանուտերը խոսք չեր գտնում ասելու, իսկ Մակարը քթի տակ սպառնալիք կարդալով, արագ—արագ շարունակում եր գործը։ Թշվառ յերեխաները սարսափահար աչրերով դիտում եյին Մակարի յուրաքանչյուր շարժումը, և նրանց խակ ուղեղները չեյին կարում ըմբռնել, թե այդ ինչ ե կատարվում։ Բայց Մակարի գոգում կորչող յուրաքանչյուր գնդի հետ նրանց սրտից կասես մի—մի բարակ թել եր կտրատվում, հուսահատությունն հետզհետե տիրում եր մանուկներին։


Մակարը ժողովեց բոլոր խմորը, ապա մոտեցավ սեղանտախտակին, վորի վրա դրված եյին փոքրիկների անվանական գնդերը: Ահա նա ձեռը մեկնեց դեպի Սաբեթի գունդը։


— Աման, քեռի ջան, մի տանի, եդ իմն ե,— գոչեց աղջիկը լալով։


Բայց Մակարը կասես ըոկի չլսեց և մի արագ շարժումով գունդը շպրտեց գոգը։


— Վայ, մայրիկ ջան, իմս ել տարավ,— աղաղակեց Փափարը, — բա յես ինչ պիտի ուտեմ։


Բալց մայրիկը սառել եր, հայրը շշմել, քարացել։ Փափարի գունդն ել գնաց Մակարի անկուշտ գոգը. հերթը հասավ Մացակի լոշին, վոր գռնակած, փռած եր սեղան տախտակի վրա։


Միկիտանչին ձեռը մեկնեց և մի կոպիտ շարժումով այնպես ճմլեց ափի մեջ տափակացրած խմորը, վոր Մացակի ճիչը աստղերին հասավ։