Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/699

Այս էջը սրբագրված է

խոնարհ, շատ խոնարհ հարսը լինի, պետք ե իր սկեսոր վոտները վանա, նրա մեջքը քորի, տան ճրագ-կրակը տեղը պահի, ջուրը գնա, տներն ու դռները սրբի և այլն.«խնամունց տղեն» ել դրա համար սիրուն, գեղեցիկ շորեր կառնի, նրա ջբերը չամիչով ու կանփետով միշտ լիքը կպահի։ Այդ պատճաոով Վարդին գիշեր-ցերեկ մտածում եր «խնամունց տան» մասին. քիչ եր մնում, թե առանց պսակվելու փախչի, գնա նրանց տունը։


Հարսանիքի որերում Վարդիի ուրախության չափ չկար. պսակի շորերն ու ընծաները նրան խելքահան արին։ «Հիմի դու հարսն ես, ա Վարդ, ել րախա չես, կուճուր աղջիկ չես. ամոթ ա, չի կարելի դուրս վազել, չի կարելի խոսալ. պետք ա անխոս կենաս», ասեցին նրան:


Վարդին ուրախ-զվարթ գնաց պսակ: Նա գնում եր յեկեղեցի աչքերը գետնին հառած, բայց յերբեմնակի, շրջապատողներից աննկատելի կերպով, մտիկ եր տալիս իր առաջից քայլող «խնամունց տղին», վորին նա առաջին անգամն եր տեսնում, վանը նրա համար այնքան լավ բաներ եր բերել ու պետք ե դեռ այդպիսի բաներ, նրանց տունը գնալուց ու նրանց հարսը դառնալուց հետո, շատ տար նրան, տար իր ձեռքով, տար ամեն որ...


Պսակի յերկրորդ որը, իրիկնադեմին, Վարդիին տարան խնամունց տունը։ Յերբ ղավալն ածեց մելամաղձ «տարան հայ» ու «կուռդ կոտրի, հարսնամեր» յեղանակը, Վարդին զգաց, վոր հոր տնից հավիտյան բաժանվում ե, նա լաց յեղավ, հեկեկաց, բայց շուտով հանգստացավ ու սովորական կենսաթրթիռ տրամադրության յեկավ, քանի վոր մերձավորները հիշեցրին նրան խնամունց տունը ու այն անսպառ բարիքները, վորոնք սպասում եյին նրան այնտեղ։ Վարդին առանց տատանվելու հաստատ քայլերով առաջ ընթացավ «խնամունց տղի» յետևից։


Հարսանիքի նախընթաց որը Վարդիի մայրն ու նրա մորաքույր Զառին քաշվեցին մի անկյուն ու յերկար փսփսացին իրար ականջի: Նրանք յերկար ու ձիգ խորհրդակցեցին այն բանի մասին՝ հարկավոր ե արդյոք բացատրել Վարդիին իր ապագա ամուսնական պարտավորությունները, թե վոչ. հարկավոր ե նրան նախապատրաստել այդպիսով։ Շատ մտածեցին, շատ դես ու դեն ընկան քույրերը վերջապես վորոշեցին բացատրել Վարդիին ամեն բան։ Հանձն առավ այդ նրա մորաքույրը։ Մոտ կանչեցին հարսնացվին. նայեցին նրա անմեղ մանկական յերեսին... Մայրը բան չասեց, հեռացավ. կարմրեց, իր անմեղ պսակվող մանուկին տեսնելով։