Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/702

Այս էջը սրբագրված է

տադրուժ կնոջ, ու վերջում դարձավ նրան, հարցնելով՝ «Հը, հասկացա՞ր, ինչ վոր ասեցի. ես իրիկուն գնում ես քո մարդի կուշտը, թե վոչ. ասա, ամաչիլ մի, ամաչի քո արածից, այլ վոչ ինձ հետ խոսալուց»:


Վարդին լուռ եր։ Գետնին հառած նրա աչքերից գլորվում եյին իրար յետևից նրա գունատ, թառամած այտերով արտասուքի կաթիլներ:


Մայրը մոտեցավ նրան ասելով՝


— Ի՞նչ ես տա արել. տերին պատասխան տուր. ասա՝ գնո՞ւմ ես:


— Չե,— դողդոջուն ձայնով կամացուկ պատասխանեց Վարդին:


— Չոռ, — ասաց բարձրաձայն մայրը։


— Ի՞նչ ա, ուզում չի գնա՞, հարցրեց տերտերը։


— Չե, ա տեր, չե. սրա ծնված որը սև ըլի, չե։


— Դե յես ել եդհենց անզգամի ու լրբի հետ խոսալու բան չունեմ,— ասաց տեր—Մխիթարը, վեր կացավ տեղից ու վերցնելով անկյունից գավազանը, միքանի անգամ ուժգին խփեց նրանով խեղճ Վարդիի ու վոտներին, ասելով.— Խելքի յեկ, անիրավ, խելքի յեկ. մի շնանալ, նզովյալ. հայի հավատին, հայի ադաթին ու ամուսնական սուրբ առագաստին հավատարիմ յեղիր ե, հավատարիմ. աստվածային որենքն ու իմ արած սուրբ պսակը վոտի տակ մի տալ, թե հու չե քեզ քո ծամերովը մի խամ քուռակի պոչից կապել կտամ, բաց կթողնեմ ու մեծ կտորդ ականջդ շինեմ, ենքան քեզ քար ու քարաքաշ տալ կտամ...


Տերտերն այդպես հայրաբար պատմելով կամակորությամբ ու անհնազանդությամբ իրեն, տերին, գյուղի քահանային, անչափ զայրացրած «ուխտադրուժ կնոջ», սիրտը հովացրեց ու դուրս գնաց։


Նրա գնալուց հետո մոր և աղջկա մեջ տեղի ունեցավ ամենորյա սովորական խոսակցությունը։ Մայրը նախ խնդրեց աղաչեց, հետո դիմեց սպառնալիքի ու ծեծի, յերկաթե մաշայով կապտացրեց խեղճ Վարդիի մարմինը, թողեց նրան հեծկլտալիս տան մութ պուճախում կծկված, իսկ ինեքը գնաց իր քույր Զառիի մոտ՝ նրա հետ նորից խորհրդակցելու միասին մի նոր ճար փնտռելու...


Զառին հավատացած լինելով, վոր տերտերն անպատճառ կազդի Վարդիի վրա, պատրաստվել եր արդեն այդ յերեկո գալ ու տանել նրան սկեսրանց տունը։ Յերբ քույրը պատմեց նրան տերտերի քարոզի ու հորդորների անաջողության մասին, Զառին, իբրև ծայրահեղ միջոց, խորհուրդ տվեց դիմել գյուղի կանանց «քյանդ խուդա», կանանց յուզբաշի, նրանց տանուտեր, Քյոխվա հերիքին, վորից Վարդին անշուշտ կվախենա...