Քյոխվա հերիքը մի խստաբարո ու խստասիրտ կին եր, հինավուրց կարգերի, սովորությունների ու ավանդությունների խստապահանջ պահապան: Նրանից վախենում, քաշկում եյին բոլոր կանայք, իսկ յերիտասարդ, ջահել հարսներն ու աղջիկներն ուղղակի սարսափում եյին. վերջիններից վոչ վոք չեր համարձակվում նրա մոտ խոսալ, նրա մոտ յերես կամ բերան բաց անել։ Հերիք աքիրը վոչ վոքի հետ հանաք անել չեր սիրում, յերբ վորևե շեղում եր նկատում հնավանդ կարգերից ու ադաթներից։
Այժմ ահարկու Քյոխկան յեկել ե նրանց տունը՝ նրան խրատելու,
նրան խելքի բերելու համար... Հեշտ չեր նրա առաջին
կանգնել ու նրա խրատը լսել։
— Աղջի, ա անզգամ սաթայել,— ասաց Քյոխվա հերիքը,— դու
եդ քանի գլխանի յես, վոր մարդիդ թողնում ես ու փախչում, վոչ
մոր ես լսում, վոչ հոր, վոչ տերտերի, վոչ իշխանի, վոչ մեծի, վոչ
կուճուրի։ Իսկի ինձ ճանաչում ես, ինձ. գիտում ե՞ս ով եմ յես...
Եդ կաշիդ մի պինջ դանակով կմաշկեմ, դանակով, շուն անիծած.
աչքերդ կհանեմ ագռավներին տամ, իսկ յեթե ինձ հակառակ
խոսք ծպտաս, լեզուդ տակռկից, թամամ արմատից, կկտրեմ ու
շներին կտամ։ Ինձ կնանունց յոխվա կասեն հա լավ իմացի ես
գեղումը վոչ մի կնիկ իմ խաթրը կոտրում չի, իմ ասածը տափը չի
գցում. լոխն ել ինձ լսում են. գիտում ե՞ս ինչ անում եմ, լոխն ել
ընդունում են. հասկանում ես։ Եսոր քսան—քսանհինգ տարի յա, ինչ
ինձ Քյոխվա յեն ասում. ես քսան տարումը վոչ մի կնիկարմատ իմ
խոսքը ծռել չի, վոչ մինն ինձ հակառակվես, իմ խոսքը չլսես,
իմացի հա, լակ։ Յեթե հիմի դու ինձ հակառակվես, իմ խոսքը չլսես,
իմ հրամանը չկատարես, եդ թուշերդ հենց ես սհաթիս կարմրացրած
շամփուրներով կդաղեմ, կարմրացրած շամփուրներով։ Ես իրիկու քո
մորաքիր Զառիի հետ տաղ արած, սուս ու փուս, պռուշ-պռուշի
դրած, կգնաս քո սկեսրանց տունը, քո սկեսոր ձեռքը կպաչես,
ջուր կտաքացնես նրա վոտները լվանաս, գլուխը կքթկես, մեջքը
կքորես ու հետո... հետո... հա, կգնաս քո մարդին. դե յես քեզ
վոնց ասեմ ահր, ա սատանի ճուտ. դու ամեն բան ինձանից լավ
ես հասկանում ոխտը կնկա խելք ունես. նհախ քեզ անքեթ բախա
ու անմեղ գառն ես ձևացնում։ Լսում ե՞ս. կգնա՞ս, ասա. համաձայն
ե՞ս ի՞նչ ես տաղ արել, պատասխան տուր, գլուխդ հողեմ.
քեզ հետ եմ խոսում։
Վարդին լուռ արտասվում եր ու դողում ամբողջ մարմնով։