— Դե ապրես, ապրես, ա՛ վորդի. ապրես ու զորանաս, ապրես ու խելոքանաս։ Հենց արա , վոր քո մերն ինձ նին ել չի կանչի քեզ խրատելու. վոր մին ել կանչեց, ել հետդ բան չեմ խոսալու. տազ արած գալ պտեմ, շամփուրները կրակում դնեմ,մի լավ կարմրացնեմ ու թուշերդ դաղեմ. ինչքան լաց լինես, աղաչես, պաղատես, ուշ չեմ դարձնիլ: Ասածներս մտիդ պահիլ պտե՞ս։
—Հա՛, Հերիք աքիր:
— Դե շատ ապրես, զորանաս։
Վարդին կրկին անգամ համբուրեց Հերիք աքոր ձեռքը։
Ռեհան աքիրն ու Զառին իրենց յերախտագիտությունը հայտնեցին նրան։
Քյոխվա Հերիք մի բաժակ արաղ խմեց, որհնեց
Չորթանանց ոջաղը, ողորմի տվավ նրանց հին ու նոր ննջեցելանց
ու գնաց:
Նույն որը յերեկոյան Վարդին իր մորաքույր Զառիի հետ գնաց
իր սկեսրանց տունը։ Նրան խստիվ պատվիրել եյին լաց չլինել, յերեսը
միշտ ծածկած պահել: Մեծ դժվարությամբ զսպելով արտասուրք,
նա դողդոջուն շրթունքներով համբուրեց սկեսրի ձեռքը ու
գլուխը խոնարհած կանգնեց նրա առաջին։ Սկեսուրը քիչ կշտամբեց
նրան, խրատ կարդաց ու հետո պատվիրեց ջուր տաքացնել՝ իր ու
հանդից սպասվող տնեցիների վոտները լվանալու։
Զառին թողեց Վարդիին իր սկեսրի մոտ ու գնաց։
Վարդին այդ յերեկո նամուսով հարսնություն արավ. կրակը
թեժացրեց,ջուր տաքացրեց, լվացավ սկեսրի, պատրունի ու հանդից
յեկած տնեցիների վոտները, քորեց, յերկար քորեց սկեսրի մեջքը:
Գրիգորն այդ յերեկո բոլորովին չերևաց, Վարդիի բախտից նա սարին եր. գնացել եր այնտեղ խոտ հնձելու։
Չորս որ Վարդին խաղաղ ապրեց իր սկեսրի մոտ։ Բարի սկեսուրը
քնացնում եր նրան իր ծոցում։
Շաբաթ յերեկոյան Գրիգորն յեկավ սարից։ Նա լսել եր, վոր
Վարդին փոշմանել ու վերադարձել ե. ուրախ եր. յերջանիկ եր
զգում իրան։
Կես գիշերին կրկին լսվեց աղմուկ, վայնասուն։
Վարդին դարձյալ փախավ, անհետացավ խավարի մեջ...
Կարծեցին, թե նա փախավ հերանց տունը. այդ պատճառով
սուս կացան. իսկույն ևեթ նրան փնտռելու չգնաացին, մարդ չուղարկեցին
նրա յետևից. չուզեցին աղմուկ բարձրացնել ու այդպիսով
նոր խայտառակությունը իսկույն ևեթ հալտնի դարձնել ամբողջ գյուղին։
Լուսանալուն պես մարդ ուղարկեցին Չորթանանց տունը:
Հայտնվեց, վոր Վարդին այն տեղ չե, վոր նա տուն չի վերադարձել: