Դեպքն իսկույն հայտնի դարձավ բոլորին իրարանցումն ընկավ գյուղի մեջ. բոլորն ել ցավում, ափսոսում եյին խեղճ, դժբախտ հարսին. բոլորն ել համոզված եյին, վոր նա սպանել ե իրան, անկասկած ցած ե նետվել գյուղի շրջակա ժայռերից մինից։
Վարդիի մայրը, հայրը, յեղբայրները, ազգականներն ու նրանց
հետ շատ գյուղացիներ ու գեղջկուհիներ ընկան գյուղի շրջակաները՝
Վարդիին փնտռելու. առաջին որը դատարկաձեռն վերադարձան
տուն. յերկրորդ որը կեսորից հետո սկսեցին մարագները փնտռել
ու իրիկնապահին գտան խեղճին գյուղի ծայրին գտնվող մարագներից
մինի մութ ու խոնավ անկյունում կծկված: Նրան բերան
տուն: Յերկրորւդ չարաբաստիկ գիշերվա կրած բարոյական ու ֆիզիկական
տանջանքներից ու յերկու որվա քաղցից անչափ հալվել,
մաշվել եր. նրանում ուժ չեր մնացել։ Թեև ամառ եր, բայց
նա մրսել ել եր, տանջվել եր գիշերվա զովից քանի վոր փախել
եր համարյա կիսամերկ։ Նա դժվարությամբ եր քայլում։ Մորաքույր
Զառին փաթաթեց նրան իր վրայի ծածկոցում, շալում, ու
խտտեց ինչպես մանուկի. Վարդին այնքան հյուծվել եր, վոր բնավ
ծանրություն չեր պատճառում Զառիի ուժեղ կռներին։
Յերբ մտան գյուղը, սկզբում գնացին այն փողոցով, վորը
տանում եր դեպի խնամունց տունը, Վարդիի տանջանաց վայրը։
Նա կարծեց, թե իրեն դարձյալ տանում են այնտեղ ու ջղաձգորեն
աղաղակեց. «Գնում չեմ, գնում չեմ, ենտեղ փիս ա... վայ»... Վերջին
բառն արտասանելուն պես ուշաթափվեց։ Մոտիկ տնից բերած
ջրով նրան ուշքի բերան ու տարան իրենց տունը։
Վարդիի հետ իրանց տնեցիք միքանի որ լավ վարվեցին, բայց
ելի հաշտվել իրողության հետ, տանել խայտառակությունը չկարողացան.
դարձյալ սկսեցին խնդրեր աղաչել նրան՝ վերադառնալ սկեսրանց
տունը, վերադառնալ իր մարդի կուշտը. դարձյալ սկսեցին
սպառնար դարձյալ սկսեցին ծեծել խեղճին, ծեծել անխնա։
— Աղջի, — ասաց Բարսեղը, Վարդիի հայրը տանից դուրս գալիս
իր կնոջ,— թվանգը դարմանի տակից եսոր հանի, հազրի, պատրաստի
մինչև իմ գալը. մի տասը-քսան պատրոն ել հանի։ Ես գիշեր
յես պետք ա ինքս դրան ենտեղ տանեմ, նրանց տան թյուշումը,
ղարաուլ քաշեմ, տեսնամ դա վոնց ա փախչում ուրան մարդի կշտից...
Սարսուռն ընկավ Վարդիի ջանը. անորինակ սպառնալիքից,
ահռելի սարսափից նրա մազերը փշաքաղվեցին, գույնը կորցրեց նա
իսպառ. սկսեց դողալ, ցնցվել ուժգին... Այն փիս տղան ու այն
գարշելի նկուղը, վորտեղ նրան առանձնացնում եյին նրա հետ,
իրենց ամբողջ զազրելի այլանդակությամբ ու քստմնելիությամբ իս-