Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/707

Այս էջը սրբագրված է

կույն պատկերացան նրա յերևակայության մեջ ու մեխվեցին նրա ուղեղում. նա հազիվ եր շնչում. սառը քրտինքը թափվում եր կաթոլ-կաթիլ նրա ճակատից ու խառնվում նրա արտասուքի հետ...


Կեսոր եր, յերբ հանկարծ ջրաբաշխը կանչեց Ռեհան աքորը բաղչան ջրելու։ Լոբին չորանում եր, պետք եր ջրել. նա շտապով գնաց բաղչան, վորը գտնվում եր գյուղից դուրս։ Վարդին բոլորովին մենակ մնաց. թե տանը, թե դրսում վոչ վոք չկար տնեցիներից. ամառվա որ եր. բոլորն ել բանի, գործի յետևից ցրված եյին դես ու դեն վաղ առավոտից։ Յերբ մոր գնալուց հետո տունն ու դուրսը բոլորովին խովլաթեցին, Վարդին դուրս յեկավ տնից, բայց վոչ հասակակիցների հետ խաղալու կամ սկեսրանց տունը գնալու համար...


Բարսեղն իր վորդկերանցով բավականին. ուշ վերադարձավ արտից։ Ճրագավառոց եր արդեն, բայց տանը ճրագ չկար վառած: Նրանց գալուց հետո, քիչ անցած, յեկավ Ռեհան աքիրը, վորը ջրի բարակության պատճառով այդչափ ուշացել եր բաղչում։ Տղամարդիկ դրսում նստած եյին, յերբ նա յեկավ։ Տուն մտավ ճրագը վառեց. նրանք ել իսկույն ներս մտան նրա յետևից։ Բոլորն ել հայացքներով Վարդիին սկսեցին փնտռել. չկար, չերևաց նա։ Կարծեցին, թե հոր ահռելի սպառնալիքից վախեցել ե ու ինքնակամ գնացել խնամունց տունը, կատարել բոլորի բաղձանքը։ Բարսեղի տղաներից մինը հոր պատվերով իսկույն վազեց այնտեդ՝ ստուգելու այդ ուրախալի յենթադրությունը. հազիվ միքանի րոպե անցած հևալով ներս ընկավ նա տուն ու հայտարարեց, վոր Վարդին այնտեղ չե։


— Նրա գլուխը հողեմ, ամբարի քամակումը կըլի. սատանի պես ենտեղ կուչ յեկած ա ըլում միշտ, — ասաց Ռեհան աքիրն ու քայլերն ուղղեց դեպի տան այն պուճախը, վորտեղ գտնվում եր ցորերնի ամբարը. մոտենալուն պես ասաց. ես քաչկի պես շալալվել, մտել ամբարի քամակը ու վեր ընկել եդտեղ, ա գրողը տանի. դուրս յեկ ես սհաթիս, գլուխդ հողեմ։


Բայց այնտեղից ձայն-ծպտուն չլսվեց։


Ռեհան աքիրը գլուխը թեքեց դեպի ամբարի յետևի մութ խոռոչը, ճրագ ուզեց, վորն իսկույն հասցրին նրան. նայեց ու զարմացած և ապշած մնաց. Վարդին այնտեղ չեր:


Բոլորն ել իսկույն դես ու դեն ընկան. Վարդին չկար վոչ տանը, վոչ դրսում գոմում, մարագում, հորթատանը, հավաբնում ու հին, կիսախարխուլ ներքնատանը։ Վազեցին հարևանների տները. այնտեղ ել չգտան։ Տակն ու վրա արին գյուղում բոլոր բարեկամների տները. Վարդին չկար ու չկար։ Շատերի հարցուփորձ արին, տանուտերի