Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/711

Այս էջը սրբագրված է

վերջապես ու լուռ դեմքերով դարձան դեպի պատշգամբ,չ հառելով աչքերը տանուտերին։


— Մահտեսի, առ կարդա, ասաց տանուտերը, մեկնելով ձեռքի թուղթը գրագիր մահտեսի Առաքելին։


Քիչ կանգ առնելուց ու շրջապատողների վրա թռուցիկ հայացք ձգելուց հետո նա կարդաց այնուհետև կզկզացնելով ամբողջ թուղթը։ Գրությունը նահանգական վարչության կողմից եր ղրկված, գավառապետի միջոցով, նրա հավելված թղթով վորը նույնպես կարդացվեց։ Մոտեցող խոլերայի պատճառով իշխանությունը խստիվ հրամայում եր գյուղական վարչության անհրաժեշտ առողջապահաան միջոցներ ձեռք առնե՝լ գյուղը սպառնացող վտանգից ազատ պահելու համար. հրամայվում եր հիմնեովին մաքրել գյուղը, անհետացնել գյուղի դարավոր աղբակույտերը, ու այդ նպատակի համար առաջարկվում եր հատուկ առողջապահիկ հանձնաժողով ընտրել հաստրակության բանիմաց անդամներից, վորոնք պետք ե գործեյին տանուտերի անձնական վերահսկողության տակ։ Շաբաթը յերեք անգամ հանձնաժողովը պետք ե շրջեր ամբողջ գյուղը, ստիպեր գյուղացիներին մաքրել իրանց հայաթները, նրանց կից փողոցները, տները, գոմերը ու դուրս տանել աղբը գլուղի հևռավոր շրջակաները. ամենից առաջ նա պետք ե ստիպեր հեռացնել գյուղից հինավուրց փտող ու նեխվող աղբակույտերը, վորոնցով անչափ հարուստ են մեր գյուղերը։


Ընտրվող հանձնաժողովը իրավունք եր ստանում արձանագրություններ կազմել այն դեպքերում , յեթե հրաժարվեյին նրա որինավոր պահանջները կատարել։ Տանուտերին, գյուղի բոլոր իշխանավորներին ու ընտրվող հանձնաժոդովի անդամներին պարզ հասկացնվում եր, վոր նրանք կենթարկվեն անձնական խիստ պատասխանատվության, յեթե անտարբերությամբ ու անբարեխղճությամբ վերաբերվեն գործին ու այդպիսով յենթարկեն գյուղը վարակվելու վտագին։


Յերբ վերջացավ թղթի ընթերցանությունը, կրկին սկսվեց աղմուկը: Տանուտերը դարձավ ժողովրդին խոսելու՝ համար։Գզիրը, նկատելով այդ, բարձրաձայն գոռաց.


— Տաղ արե՛ք՛ ուզբաշին խոսում ա։


Իսկույն լռություն տիրեց։Բոլորն ել դարձրին յերեսները տանուտերին։


— Ա՛ խալխը,—ասաց տանուտեր Աղասին,—եդ ա տեսնում եք, վոր խուլ ցավը գալիս ա. Ղզլբաշի հողումե ա յերևացել ու հիմի յել