Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/713

Այս էջը սրբագրված է

վախենա. նա աստծուց ուղարկած պատիժ ե, ահավոր, սոսկալի պատիժ։ Բայց իր սրտինն ասել այդտեղ տերտերը չեր կարող. այդ կնշանակեր բարձր իշխանության հրամանին հակառակ բան բռնել. պետք եր հաստատել տանուտերի ասածները ու ակնարկներով միայն հասկացնել, վոր բացի բարձր իշխանությունից աստված ևս կա, վոր նրա պահանջներն ու պատվերներն ել պետք ե կատարել։ Տեր-Գալուստը կարմրեց, քրտնեց սաստիկ, հանեց գրպանից բռնութու մեջ շաղախված գունավոր թաշկինակը, սրբեց նրանով ճակատը, ծանր ու բարակ բռնոթի քաշեց, խելքն այդպիսով գլուխը հավաքեց ու դարձավ ժողովրդին.


— Ա՛ ժողովուրդ,—ասաց նա,—մեր ուզբաշին ինչ ասեց, միտներդ լավ պահեցեք ու կատարեցեք. նա ամեն բան ասեց. յես եստեղ քիչ բան ունեմ ասելու. բարձր իշխանության հրամանը սրբությամբ կատարեցեք. մեր ոգտի համար ա նա յեկել ենքան հեռու տեղից։ Ամա ... ամա աստծուն ել միտներդ պահեցեք ե՛, աստծուն. նրա փեշը պինդ բոնեցեք. իսկի բաց չթողնեք. խուլ ցավը նա յա ուղարկել. մեր մեղքերը շատ են, շատ անչափ... Գյուղը մաքուր պահելը բավական չի. պետք ա մեր սրտերն ել մաքուր պահենք, պետք ա աստծու սիրտն ել շահենք, աստծուֆ,վոր իր ցասումը դարձնի մեզանից, իր վողորմությունը թափի մեզ ու արար աշխարհի վրա... Ե՛ հ,ել ինչ ասեմ. եստեղ տեղը չի ամեն բան ասելու. իմ ասելիքները յես ձեզ ժամումը կասեմ. ժամ յեկե՛ք ամեն որ, ժամ, ա որհնվածներ։ '


— Փառավոր ըլես դու, ա՛ տեր, փառափոր ,—լսվեց ամբոխի միջից,—դարմանն եդ ա, վոր ասեցիր. կանենք, ինչ ասեցիր, կկատարենք. աստծու փեշը պինդ կբռնենք։


— Աստծու սիրտը կշահենք, ա՛ տեր, միամիտ կաց, ասաց տանուտեր Աղասին,—գյուղը միքիչ մաքրեցինք թե չե՝ պետք ա մաղթանքների ու մատաղների յետևից կենանք, ամեն որ աստծու դուռը թակենք. ոխտը սարի գլխի պետք ե ոխտը մաղթանք կատարես, մեծ ավետարանը պետք ա դուրս բերես. ամեն մաղթանքի պետք ա ոխտը տավար մորթվի... Բա յես թող կանեմ, վոր իմ ռահաթը, իմ ժողուվուրդը, աստծուն մոռանա ու հող ու մոխիր կորչի՞, խուլ ցավի ըռեխն ընկնի՞։ Չե՛, քանի յես ուզբաշի յեմ, եդհենց բան իմ ոբչեստումը[1] պատահէլ չէ։


— Զորանաս դու, ուղբաշի Աղասի, — ասաց տեր-Գալուստը, — յես գիտեմ, յես գիտեմ, վոր դու ամեն բան ինձանից լավ ես հասկանում։ Բարձր իշխանության հրամանն ա քեզ ստիպում աղբերի

  1. Համայնքում: