սաբացին մտել եմ գոմը ու դեռ պրծել չեմ. հոգիս դուրս ա յեկել, ենքան աղբն եմ թուփ արել. սոված մեռնում եմ. դեռ հացի պատառ չեմ կերել եսորի։
— Բա մենք կերել ենք. մենք ել չենք սոված մեռնում, —
ասաց Գյուլունց Քիքին, — դու լավ ա քեզ համար ես աշխատում,
իսկ մենք հասարակի[1] համար ենք սոված-ծարավ չարչարվում։
— Յեկեք գնանք մի պատառ հաց ուտենք,— ասաց Ավագիմը։
— Չե, ըլիլ չի, անկարելի յա,—ասաց վաքիլբաշին,—առաջ
աղբերդ ռադ արա ու հետո մեզ հացի կանչի։
— Ատա աղբաթիխերի մարդիկ, ռադ կանեմ,—ասաց Ավագիմը,—
յեկեք մի պատառ հաց կերեք, մի յերկու թաս գինի խմեցեք
ու հետո ինձ վրա պրիտակոլ եք անում, արեք. իրավունքը
ձերն ա. հասարակի ընտրած մարդիկ եք. յես սկորիտ[2] չեմ անում
ձեզ հետ, վիճում չեմ:
— Չե, ըլիլ չի, ասեցի։
— Վոնց չի ըլիլ. սոված մեռնում եմ. ի՞նչ ա, հասարակի համար
չարչարվիլ պտեմ ու գնամ իմ տանը հաց ուտեմ. չե, ով ինձ
կանչի, նրա տանը պտեմ ուտիլ։ Ավագիմը լավ ա ասում. տաղ
արած առաջ ընկի. գնա — ասաց Ծատուրը, թե թևակի հրելով տանուտերին։
— Ահը դբրնատուրը կլսի. սև դավթարի մեջ կընկնենք,— փորձևց
ընդդիմադրել տանուտերը։
— Լսիլ չի, գնա՛. շատ մի խոսալ։ Ավագիմի սպիտակ գինիից
յեթե յես ևսոր չխմեմ, գիշերը քունս տանիլ չի, — ասաց Ծատուրը։
— Առաջ ընկի, ուզբաշին իր իշխաններին լավ կպահի։ Են
անտեր փռանգի արաղը սիրտս երում ու խորովում ա, նրա վրա
պետք ա մի բոլ գինի ածվի, վոր հովանա, ասաց Մարութը։
Վաքիլբաշին այլևս չընդդիմադրեց. հանձնաժողովն իր ամբողջ
կազմով Ավագիմի յետևից մտավ տուն։
Սկսվեց կերուխումը. մի պատառ հացը ու մի յերկու թաս
գինին դարձան կատարյալ ճաշկերույթ։ Ավագիմը փորձված մարդ
եր. նա նախորոք լավ պատրաստություն եր տեսել. գինին առատ
եր ու ընտիր։ Ճաշկերույթը դարձավ քեֆ, վորը տևեց մինչև յերեկո։
Վարիչներն ու նրանց պետը խմում եյին Ավագիմի գինին,
գովում նրան ու որհնում նրա տուն ու տեղը։ Մոռացվեց իսպառ
Ավագիմի հայաթի ու գոմերի աղբը. նրան հայտնեցինք վոր իր
քեֆին ե թողնվում ամեն բան. կարող ե մաքրել, յերբ հնձից և
կալ ու կուտից պրծնի։