Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/726

Այս էջը սրբագրված է

ձայն բարբառո հանապատի»։ Հապա տեսեք, մի կտոր հողի համար ուզում եք անբախտացնել ձեր անմեղ յերեխային... Մարդկության լուսավորության այս պայծառ ժամերին դուք կրկին ձեր եշն եք քշում, կարծելով, թե այս սարերից դենը ել ուրիշ աշխարհ չկա, մենակ դուք եք, ու դուք...


ՍԱԼԲԻ. Ա՜, հա՜, հա՜, յարաբ, այ նաչար ջան, դու վոր ես սա- րերից դենն ես գնացե հա՜, մի տենանք ի՞նչ ես գցել խախալի գլուխը... փառք աստծու, ետ յաշիտ մի կնիկ ել չունես, վոր քեղ տերություն անի, յա ել, հոգիտ տալուց, մի բուռը սև հող քցի յերեսիդ...


ԱՄԻ ԳՐՔՈՐ. Մեղա քեզի, մեղա, տո տնածակի վարժապետ, դու յեքա Թիֆլիզա ջերմարան ավարտուկ մարթ, մագյար մինչի եսոր չե՞ս գինա, վոր սաղ սալամ աշխարհը չե՞ վոր մի կտոր հողի համար հիրար կուտեն։


ՍՐՔՈ. Տո ամէի ջան, ամի՛, մե են ողորմի քու անուշ հոր հոգուն, հլա մե հարցրու, ասա տես ե՜ե՜, են յեքա տերությունները չե՞ վոր մի կտոր հողի համար հազարավոր մարթի արյուն են թափում:


ՎԱՐԺԱՊԵՏ. Հա՛, հա՛, քիչ մնաց ձեզ տանեք, տերություններին հավասարացնեք:

ՍՐՔՈ- Տա վարժապետ ջան, չեմ գինա, մեզի մարթատեղ չե՞ս դնում, թե զաթի չես հասկանում...


ՎԱՐԺԱՊԵՏ. Շատ լավ մարդատեղ եմ դնում...

ՍՐՔՈ. Յա տնութեն, յա տերութեն, մեկ բան ա։ ՅապոնԻ համար թանգա մե Մանջուր, ընձի համար ել մե Գոզալ֊Դարի արտ... Տո ղուրբան քեզի, ուռուս յապոնի կռվին սալդաթ յեղել եմ, իրա Մանջուրա մեչը ոխտը հետ խշտկաբոյ եմ գնացե մե կտոր հողի համար. ըտոնք ամենը յես լավ գինամ։


ԱՄԻ ԳԻՐՔՈՐ (Փոքր ինչ զւսյրացած)։ Վարժապետ ջան, ետ մե կտոր հող վոր ասում ես հա, վոր դրուստը հարցուս, հող շինող ես ձեռներս ա՜, ինչպես ասում են՝ «խաչին տերն ա ղորավոր անողը»: Հողը վոր կա,անասունի պես մի բան ա, նրան պտի տաս, սիրուն, լավ կշտացուս, վոր բանը բան նշանց տա...


ՍՐՔՈ. Դրուստ վոր, մինչ հողը շինում ես «մի կտոր հող», ջանդ ել ա մաշվում, կյանրդ ել հետը։


ԱՄԻ ԳԻՐՔՈՐ. Վարժապետ ջան, վարժապետ, հիմի մեր ահագին արտերի մեջ, վոր ոխտն որ, ոխտը գիշեր ման գաս, դեղի համար մի քար չես քթնի. ետ ամենը ես ձեռներովս եմ արել ե՜ , ա՜յ , ա՜յ տես, յարաբ մի սաղլամ յեղունգ ունե՞մ...( Ցույց ե տալիս ձեռքերը): Չե՛, վարժապետ ջան, իմալ տենում եմ9,դու քաղքցի յես, եդ բաներից ենրան ել զատ չես հասկանում...