մերը չմեռնի, եքուց թշնամացավ, ենենց թալաքի մեջ կքցի, վոր տուն տեղ ծախենք, տակից չկարողանանք դուրս գանք։
ԱԼՄԱՍՏ. Բա, այ վորդի, դուք կուզեք ձեր աղջկանը կորցնեք։
Դուք շատ լավ գիտեք, վոր աղջիկը ուրիշ տղի վրա աչք ունի:
Հլա եդ ել մի կողմ դնենք, ախար Սրքոյի տղեն հացին փափա
յա ասում, թանին ել ֆուֆու։
ԱԼՈ (Բարկացած): Դու հալա կնիկ ես, դրուստ ա, մազերդ
յերկարեն, համա խելքտ կարճ ա. յես քեզ ախր բան ասացի.
գլավին Քերոբին չեմ կարա դարդակ հետ դարձնի։ Մեկ ել իրանք
Մանուկեն, կարքին ոջախ են, զաթի Սրքոն ել անվանի իշխան,
քանի-քանի տարի մարթը քյոխվայություն ա արել. ես սահաթին
ել սուդրա յե։ Զաթի, խոսքն ել մարթի անունն ա։
ԲԱՐԹՈ. Ափոն ողոթ ա ասում, ադե ջան, դու զուր տեղն ես
ընկել աղջկանտ խելքին ու խոսքը ես կողմ, են կողմ ծռում։ Շատ
ել են տղին սիրում ա, ե՜ քանի կոպեկ արժի են սերը: Սերս
վորն ա, բանս վորն ա, անոթի փորին ի՞նչ սեր, ի՞նչ բան: Հա,
դրուստ ե, Մանուկը յերեխա յա, համա թե յերբ մեծացավ, մեր
բոլորից ել բոյով կըլնի: Բոլ ա, բոլ, թող խելքը գլուխը հավաքի,
մտնի Սրքոյի պալատի նման տունը, իրա համար ուտի, խմի, զարկի,
թափի...
ՇՈՒՇԻԿ. Ետ ի՞նչ ա, դու կասես, առնողը մագլար յես չե՞մ։
Յես են յերեխին չեմ առնի, վոր չեմ առնի։
ԱԼՈ (Բարկացած): Սուս, անամոթ, ետ եր պակաս. մեղա
քեզի, աստված, ես որին ել հասանք։ Տո, անամոթ, անզգամ, քու
ելածն ինչ ա, վոր քու հոր դեմ կխոսաս։ Դե, դե, մեկ ել ձենտ
չլսեմ, թե չե ձիու պոչից կախ կանեմ, կքցեմ քարերը։ Հալա դու
տես աշխարքի բանն ե։ Բա յես վոնց զավակ եյի, ողորմած հերս
ասաց՝ ձեր մորն առ, յես ել առա: Պակաս մարթ ու կնիկ ելանք,
պակաս ձեզ նման յերեխերք ունեցանք, հալա, ձեզ մի լավ թամաշա
արեք. ասում եմ, լուսահոգի հերս ասեր՝ մեռիր, կմեռնի, ասեր՝
ապրիր, կապրի։
ՇՈՒՇԻԿ. Ափո ջան, յես իմալ առնեմ են երեխին. ամեն վախտ
ել քո խոսքերը սրբությամբ կատարել եմ, համա ետ բանը չեմ
կանա կատարի։ Կմեռնեմ, ետ բանը չեմ անի: Չեմ անի, վոր չեմ
անի... Ինչ ասեմ, են որը սև ըլներ, վոր չծնվեի յես։ (Ձեռքերը
վեր կարկառած): Ախ աստված, դու մագյար սև իր գրել իմ ճակատին.
կրակն ընկներ, երեր աղջկա որորոցը, յես ել վառվեյի,
պրծնեյի ես սև ու դառը որերից։ (Հեկեկում ե):
ԱԼՄԱՍՏ (Աղջկան փաթաթվելով, լալագին ու խեղդվելով ասում ե) Բան չկա, բալես, երած սրտիդ համբերություն...