ՏԵՍԻԼ V
ՆՈՒՅՆՔ ՅԵՎ ՇՈՒՇԻԿ
ԱԼՈ Ահա, աղջիկս եկավ: Արի հայրիկիդ մոտ, կալիկ ջան։
(Փաթաթվում ե աղջկան): Հը՜, ծնողն ել իր զավակի վատը ուզի՞։
Իմացիր, վորթի, յես քեզ ենենց տեղ եմ կամեցել, վոր մհալի մեջ
անուն ունեն մարթիք կանոնավոր ոջախի են, իրանց համար առանց
մուննաթի կաշխատեն ու կապրեն: Հլա դռնից եկող մի տասը անոթի
մարթու յել կկշտացնեն։ Ղյորթ ա, Մանուկը միքիչ պստիկ
ա համա լավ հոր մոր զավակ ա եստեղ են ասած՝ «աղեկ ձագն
ի ձվին, աղեկ մանուկն որորոցին»։ «Կնոքը) Արի, կողակից
արի, ի՞նչ ես սուքն առել-սևը նստել աստված ողորմած ա, դու
դաուրմա բեր, պանիր բեր սուֆրի վրա, ամեն բան լավ կլինի:
ՍՐՔՈ (Շուշիկին): Արի մոտիկ, արի, իմ քաղցր հարսնացուս, սաղ մնացինք, չմեռանք՝ կտեսնես, քեզ վոնց կպահեմ. ենքան վոսկի նապալեոն կախեմ վզիցդ, վոր ճրագի պես լուս տաս, չուզողի աչքն ել քորցուս։ (Աղջիկը հորից չի հեռանամ):
ԳԼԱՎ ՔԵՐՈԲ (Յասաուլին): Այ տղա, մի ձեռաց եքստրննի մի դուռնա բեր, բլուլ փչողն ել հետը բան ա, թե ուրիշին դամ անելիս կլինեն, ասա Գլավին Քերոբը կանչում ե։ Հասկացա՞ր։
ՄԻԼԻՏՈՆ Տո աղա ջան, չեմ իմանում, ինձնից խամ ես, ինչ ե. վոր տեղից վոր ըլնի, պլետի տակ քաշելով՝ կբերեմ։ (Դուրս ե գնում):
ՏԵՍԻԼ VIII
ՆՈՒՅՆՔ ՅԵՎ ՍԱԶԱՆԴԱՐՆԵՐԸ
ԳԼԱՎ ՔԵՐՈԲ Ահա սազանդարներն ել յեկան. բա ո՞ւր ե, Սրքո, ձերոնք չկան...
ՍՐՔՈ Ես ա, կգան...
ԱԼՈ Ուստեք, համեցեք, նստեցեք: Համա Քերոբ աղա, ինչ ուստեք են, թե բլուլի վրա յեն փչում, թե նայինի:
ԳԼԱՎ ՔԵՐՈԲ Բայց դու արի տես, վոր յես բլուլը ավելի յեմ սիրում։ Եսենց ջիգար մղկտացնող բան չկա։ Իլլաքի սավդաքար մարդու համար։
ՍՐՔՈ Բլուլի տունն ավիրի: Զուրի Ստամբոլ ել կփչեն։
ԳԼԱՎ ՔԵՐՈԲ Մե բլուլդ սարքա, աչքերս ջուր կտրավ, մե վոչխար քաշա, տենանք։ (Բաժակը տալիս ե զառնաչուն): Մե առ, առ, առ, մե կատարդ տաքացրու, են վախտը յես գիդեմ, վոնց կփչես։ (Նվազում են. յերեքով անդադար խմում են, Շուշիկը տխուր գլուխը ծռած՝ նստած ե մոր մոտ ու յեղանակին հարմար որորում ե գլուխը: Միքիչ անց, Մանուկը ներս ե մտնում, մոր փեշից բռնած միքանի կանանց հետ):