Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/735

Այս էջը սրբագրված է

ապրուստ, վայ զուլում ապրուստ, քո քաղցրությունն ասեմ, թե՞ քո դառնությունը...

ԱՄԻ ԳԻՐՔՈՐ Հեռի հարկից, տո լիրբ, անամոթ քած, դու սուդյա Սրքոյի հարսնացուս ըլնես, աքլորականչին, են Աթամա մթանը, են վախտը, վոր չարն ու բարին կռվում են, դու քեզի համար Ալագյազի ծաղիկների մեջ, են թոկից փախած Տիգրանի հետ պաչվես, քեֆ անե՞ս, բաս ես բահը աստված կվերցնի՞։

ՍԱԼԲԻ (Մեկ ձեռքը ծոցը դրած, մյուս մեղքը ծնկին շփելով): Ախ, յերանի սուտ ըլներ...

ՍՐՔՈ Բախտավոր, չոբանի ասածը սուտ, բա են մեկելներինը... հազր են ա, սաղ գեղը թնդում ա...

ԱՄԻ ԳԻՐՔՈՐ ժամից յես եմ գալում, ողորմի աստված դու յես ասում. մեկ, հազար մարդ խոստովանաբար ինձ ասած կլինի ետ բանը։

ՍՐՔՈ (Գրգռված դիմում ե կնոջը): Բաս, ես ել քո հավանած ու գովաբանած հարսնացուն։ Գլուխս տարել եյիր՝ հա գովելով ու գովելով:

ՍԱԼԲԻ (Նույնպես զայրացած): Տո, աստծու բաբելական կրակը թափի Սալբու գլխին, վոր թափավ: Մենակ Սալբին եր գովում, սաղ աշխարք եր գովում, յերկինք հանում։

ՍՐՔՈ Հընչի քո գլխին թափի՞, հազրը իմ գլխին թափի, վոր թափավ, են ել վոնց թափավ։ Սաբաբ մի կտոր հողի աշխարքի մեջ խայտառակ յեղանք ել սրանից հետո մի հոտաղի հետ չես կարա խոսի։

ՍԱԼԲԻ Գիդաս ինչ, այ մարդ, ինձ վոր մնա, հենց ես սհաթին վե կաց, գնա, մեր նշանը յեդ ուզա. ետենց խայտառակությունից հետո յես չեմ կանա Շուշիկի պես անուն կոտրած հարս իմ ոջախը բերեմ։ Սաղ աշխարքը կթքա մեր աբուռին, մեր լեշին:

ՍՐՔՈ Ողորթ ա, ետենց ա. Շուշիկը ճաքած կճուճ ա, վոր ել ջուր չի պահա։ Իրա վոտով սիրեկանի մոտ գնացողը իրա ձեռքով ել նրա համար դուռ կբանա... Ես թավուր խայտառակությունից իմ ոջախը հավիտյան կմրոտվի, կապականվի... Ալոյի աղջիկ Շուշիկը մեր արտի սերմացու չե. եթամ նշանը յեդ առնեմ, ես ամոթից ազատվեմ...

ՍԱԼԲԻ Գնա, այ մարդ, գնա, ել հուշանալ մի։ Ա՜խ, բախտավոր չեյինք, վոր մեր հողը մի կտոր պակաս ըլներ, ես խայտառակությունն ել չըլներ (գլուխը շարժելով):

ՍՐՔՈ Ախ, հողաբաժանությունը վոր չլներ, ես բանն ել չեր հըլնի։