Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/747

Այս էջը սրբագրված է

* * *


թեև հասկացավ, թե ով ե խոսում,
բայց գնդակ տժժաց, անտառը թնդաց,
և նա գլորվեց սև ձիուցը ցած։
Ալվարդն իր գանգուր գեսերն ե փետում.
«Վայ, Կարո ջան, վայ» —
անտառն ե թնդում։
Բայց արդեն մահը մռայլ թևերով
թռավ ու գրկեց իգիթ Կարոյին.
այրված շուրթերը՝ վայ ջուր կանչելով,
կպան, փակելով հուրը սիրային:
Յեվ ղարաբինան պինդ ձեռքին սեղմած
Ալվարդը կանչեց հորը զառամած.
«Յեկ, ապի ջան, յեկ անտառից շուտով,
յեկ, ինձ ել զարկիր մի նոր գնդակով.
ախ, անսեր կյանքը ծանր ե գեհենից.
լավ ե մի անգամ սիրերով մեռնեմ,
քան թե միշտ անսեր թագուհի լինեմ.
մեզանից հետո, ե՜յ, սարեր, ձորեր,
աղբյուր ու առու ուրախ, քրքջան,
յերգեցեք ինչպես կորան մեր որեր.
յերգեցեք՝ «Ալվարդն ու Կարոն չկան»:
Սև ծխի միջից գնդակը թռավ...
Ալվարդը մահվան վերջին տագնապում
սիրուն գլուխը գետնի վրա դրավ
և լուռ գալարված խոտ ե պոկոտում:
Դեռ թրթռում են նրա շուրթերին
կյանքի գույները մեկ-մեկ մարելով,
սպրդնած վադրը կարմիր այտերին
հրաժեշտ ե կարդում ընդմիշտ թոռմելով:
Մարում ե հուրը սև-սև աչերի,
սահում ե կյանքը անհուն տենչերի.
ծորում են կամաց արյան շիթերը,
սպառում կյանքի վերջին ուժերը.
և ամեն մի նոր ծորած կաթիլով
կարծես ասում ե՝ կյանք, մնաս բարով:


ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՈՒԽՏԱՎԱՅՐԸ




Յերբոր բացվում են վայրի վարդերը,
յերբ գարնան բույրով ձորն ե կանաչում,
գալիս են այնտեղ մատաղ կույսերը,
Ալվարդին իրենց սերը մրմնջում.
մի-մի կտոր շոր թուփից կապելով՝
հիշում են նրան արցունք թափելով.
և այն մամռապատ մենակ բլրակը