րեգԻնենց տունը , չունքի մի ող ել Անուշին եր տվել , վոր Ծաղկեվանք իրա համար վիճակ բանա . տեսավ, վոր Անուշն եկել ա, ու հենց իրան տեսավ. տխուր , տրտում ասեց՝ վողորմի սատված։
— Վողորմի ծնողացդ, դիլակդ տա (իղձդ կատարի), ասեց Սոսը,
կերած խմածներդ ձեզ անուշ, տեսածներդ պատմե. հլա մի առաջ
ասա, տեսնիմ, ալչու յա վեգս, թե թոխան տ (այսինքն հաջողվեց,
թե չե):
— Եհ, ալչու, թոխանով վոր մարդի գլքխի գալացուկը իմացվել
եր, ունքերը վրա տալով ասեց Անուշը, հիմի ել ի՞նչ մնացած կըլներ
աշխարհքումս թաքուն. սարի ի՞նչ ասե. սար ու քոլ ել քեզ հետ
ինադ (թշնամի)են եդ բանումը, աստված ա մնացել. վիճակդ լավ
չի դուս եկավ. ուխտատեղից նոր եկած՝ կարալ չեմ քեզ խափիլ:
Սոսը յերբ լսեց, եքսան (կրկին) դարդերը ավելացան . վեր
կացավ տեդիցը, վոր դուրս ըլնի. համա Գարեգինը բարկացավ նրա
թիլ սրտի վրա՝ թե դու կնիկ ես, ի՞նչ ես, վոր եդ թահրը այինոյին,
պառավական բաներին ավատում ես։
— Չե, ասեց Սոսը, քշերս ինձ ա մենն ել հայտնվեց. Մաջլունի
խսոսքերը սրտիս ումուդը կտրեցին, տունս բանդեցին. ինձ ըստուց
հետո մնացել ա՝ գլուխս առնիլ կորչիլ աշւաարհքե աշխարհք ։
— Տո, նստի՛, այ խելքապակաս, ասեց Գարեգինը. տես ի՞նչ
լավ պատմություն ա անում Անուշ.ի՞նչ բաներ ա անց կտցել
Ծաղկեվանք ։ Աղջի՛կ, արի մին ել պատմի տեսածներդ։
Գարեգնի մերը վաղուց հացը ջինել եր, վեր դրել . յերբ վոր
լսեց, են սհաթը դաստախունը (սփռոց) փռեց, մի քիչ գաթա, մատաղ
ու Ծաղկեվանքից հետ բերած կերակրներիցը դրուց առաջները,
գավն ել պաշարի գինուցը լցրուց, կշտներին վեր դրուց։ Սոսը գինին
ձեռն առավ ու ասեց• — Իմ բաժինս շնորհավոր բարիկենդան.
յես եքուցվանից սուրբ Կարապետու պասն եմ, ըեչանք Վարդիվորը.
իմ փայ միսը ձեզ հալալ, ես որ հետ ու առաջի միս ուտիլս ա,
բարով հասնենք են որը, մին ել ով սաղ, ով մեռած՝ լավ աչքը
պտի, վոր տեսնի. լավ աստծու գիրեկան տղա պտի ըլնի, վոր իր
մուրազն առնի։ Տեր աստված, քեզ փառը։ Ասեց ու խմեց իրա
վերջին գինին ու հացը կերավ Գարեգնի հետ, ուտիսի ծերին կապ
տվուց, բերանը լվաց ընչանք Վարդիվոր կիրակին պաս մնաց...
«ՍՈՍ ՅԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ»