Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/751

Այս էջը սրբագրված է

ուժը վաճառող գյուղացի-բանվորը դարձյալ յերազում ե իր գյուղը, իր հարազատ միջավայրը։ Նա հեշտությամբ չեր ըետելանում քաղաքին։


Յեվ միայն յերկար տարիներից հետո կտրում եր իր կապերը գյուղի հետ, այնտեղ փոխադրելով նաև իր ընտանիքը։


Այդպես ե արտացոլել այդ յերևույթը մեր գեղարվեստական գրականության մեջ:


Գյուղի պրոլետարիզացիայի այս առաջին շրջանը,— հոսանք դեպի քաղաք, ինչպես տեսանք, հայ գրականությունը տալիս ե բավարար չափով։


Սակայն թե ինչպես ե քաղաքի նոր միջավայրում գյուղացին արդյունարերական պրոլետար դառնում, ինչպես ե նրա՝ գյուղացու հոգեբանությունը բանվորի հոգեբանության փոխվում, այդ մասին մեր գրականությունը գրեթե վոչինչ չե տալիս, կամ շատ աննշան արտահայտություն գտնում։


Այլ խոսքով, պրոլետարիատի կյանքը մինչև հեղափոխությունը, նրա ապրումները, նրա հոգեբանության մեջ կատարված փոփոխությունները կամ պայքարի քայլերը վեր արտադրող գրականություն գրեթե չունենք մեր անցյալ գրականության մեջ: