լասi-ապոր նիհար կոկորդի դուրս ցցված խոշոր վոսկորը շարունակ ներս եր մտնում ու դուրս գալիս , ինչպես ծտի գլուխը իր բնից: Վրա հասավ գիշերը, և մեր կառքր կանգ առավ առաջին կայարանում: Կառապանը մեզ առաջնորդեց մի մալականի տուն և ինքը գնաց ձիերին կերակրելու։
Մենք մտանք մի ընդարձակ սենյակ, վրրի պատերը ներկած
եյին գաջով և հատակը ծածկված աղյուսով։
Ֆուրգոնն այնպես եր ջարդոտել ինձ , վոր տեղ չկար մարմնումս,
վոր չցավեր: Պառկելով մի լայն և յերկայն տախտակյա
բազմոցի վրա յես անմիջապես քնեցի։
Ամբողջ գիշեր յերազումս տեսա՝ ջուր, կրակ, նավթ, մոծակներ
և Բալասի֊ապոր կոկորդի մեծ վոսկորը։
Արևելքն արդեն շառագունել եր , յերբ ինձ զարթեցրին:
—Արի՛,արի դուրս,—շտապեցրեց պատանի ուղեկիցս,-յեկ
տես Բալասի-ապերն ի՞նչ ե արել։
Դուրս յեկա գավիթ և ինչ տեսնեմ. գինեվաճառն իր չուխալի
լայն փեշերը կապել ե մեջքին, փորի վրա ե արել մի լալյ
դաշույն և ուսին գցել մի չախմախի հրացան։
Նրա դեմքը չափազանց լուրջ եր և խորհրդավոր։
— Ի՞նչ ե պատահել, հարցրԻ յես։
Ստեփանը—այսպես եր պատանու անունը — ձեռը դնելով բերանի
վրա արտասանեց.
— Սուս, բարձր մի խսիր, Բալասի֊ապերը բարկանում ե։
Ասում են՝ ճանապարհի վրա ավազակներ կան։
Յես վախեցա, բայց շուտով յերկյուղս տեղ տվեց հետաքրքրույանս։
Յես այնքան բաներ եյի լսել ավազարների մասին , վոր
փափագեցի գոնե նրանցից մեկին տեսնել։
Կառքը ճանապարհ ընկավ։ Բալասի֊ապերը լուռ, ձեռով մեզ
նշան արավ վոտով իրեն հետևելու։ Միայն գեղեցկուհին կառք նստեց։
ճանապարհը ծածկված եր խորդուբորդերով և դերբուկներով:
Մենք գնում եյինք նրա յեզրով։
Ա՛խ, այլևս չկային իմ ծննդավայրի կանաչազարդ թփերը,
ծաղկավետ հովիտները, սառնորակ աղբյուրները։
Աջ ու ձախ մռայլ և լերկ բլուրներ, աղային լճեր, ցամաքած
և սպիտա՝ ինչպես ձյունապատ դաշտեր։
Քանի մոտենում եյինք Բագվի գավառին, այնքան երկիրը
զրկվում եր բուսականությունից , և յերկինքը կորցնում իր հստակությունը: