Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/757

Այս էջը սրբագրված է
ՀՈՎՀ.ԹՈՒՄԱՆՅԱՆ

Գ Ի Ք Ո Ր Ը


Գյուղացի Համբոյի տունը կռիվ իր ընկել։


Համբոն ուզում եր իր տասներկու տարեկան Գեիքորին տանի քաղար մի գործի տա,վոր մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չեր համաձայնում։


— Չեմ ուզում, իմ քորփա յերեխին են անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում,—լալիս եր կինը:


Բայց Համբոն չլսեց:


Մի խաղաղ առավոտ եր. մի տխուր առավոտ։ Տանեցիք ու հարևանները յեկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամպա դրին:

Քույրը, Զանին, լաց եր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն եր տալիս—«Գիքո՜լ,ետ ո՞ւլ ես գնում, հե՜ Գիքո՜լ»։


Գիքորը շուտ-շուտ յետ եր նայում։ Տեսնում եր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք ու մայրը գոգնոցով սրբում ե աչբերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն եր ընկնում։ Մին ել յետ նայեց. գյուղը ծածկվել եր բլուրի յետև։


Այնուհետև Գիքորը յետ եր ընկնում։


Արի հա,Գիքոր ջան, արի հա՛, հասանք հա ,—վորդուն կանչելով 

գնում եր Համբոն,շալակին մի խուրջին, մեջը միքանի հաց ու պանիր ու մի յերկու դաստա թութուն։


Իրիկնապահին, յերբ անց եյին կենում սարերը, մի անգամ ել յերևաց գյուղը հեոո՜ւ մշուշում։


-Ա՛յ, ապի, մեր տունն են ա հա՜,—ցույց տվավ Գիքորը՝ մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը իսկի չեր յերևում, ու անցան։


Առաջին իրիկունը ղոնաղ ընկան մի գյուղում։ Տանտերը Համբոյի հին ծանոթն եր:


Դեղին սամովարը թշշում եր տախտի ծերին։ Մի ջահել աղջիկ շրխկշըխկացնելով բաժակները լվանում ու թեյ եր շինում։ Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին։ Գիքորն ենտեղ մտքումը դրեց, վոր յերբ քաղաքում փող աշխատի, իրենց Զաննի համար մի ենտեսակ շոր ղարկի։


Իրիկնահացից յետը տանտերն ու Համբոն թինկը տված, չիբուխ քաշելով զրույց եյին անում։ Խոսեցին Գիքորի մասին։ Տանտերը գովեց Հա Հրմբոյին, վոր չարչարվում եր վորդուն մարդ շինի։ Հետո սկսեցին խոսել կռվի վրա, հացի թանգության վրա, բայց Գիքորը շատ եր հոգնած, քունը տարավ։