Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/760

Այս էջը սրբագրված է

Ես ժամանակ բազազն ու իր կինը վիճում եյին ներսը։Կինը տրտնջում եր, վոր ծառան խամ եր, նոր սարիցն յեկած, վայրենի, իսկ մարդն ուրախ եր, վոր մի բան ի տարով անվարձ ծառա յեր գտել:


-Կսովորի, հո եդպես չի մնալ,—ասում եր նա կնոջը:


— Կսովորի, վորդի, սիրտդ շուռ մի բերի,-խնդրում եր բազազի պառավ մայրը։ - Բայց տիկին նատոն չեր համոզվում։ Նա արտասվելով անիծում եր իր բախտը։


Գիքորը մենակ նստած եր բազազ Արտեմի խոհանոցում։ Նա արդեն ծառայության մեջ եր:


Խազեյինի հին գլխարկը մինչև ականջները կոխած գլուխը,հին վոտնամանները վոտներին, ժի մավի բլուզ ել հագին, եսպես վոտից գլուխ փոխված, նա նստած եր խոհանոցում ու միտք եր անում, թե ընչի յեկավ իրենց գյուղից, վորտեղ ե ընկել հիմի ինչ պետք ե անի...


Ես ժամանակ ներս ժտավ տիկին Նատոն։


Գիքորը տեղը նստած եր։


Տիկինը մի բան ասավ։Գիքորը լավ չլսեց,չհասկացավ։


-Քե՞զ չեմ ասում, տո արջի քոթոթ։


Գիքորը շփովեց, քրտնեց. մին ուզեց հարցնի, թե ինչ ե ասում, մին ել սիրտ չարավ։ Աղջիկ պարոնը բարկացած դուրս գնաց։


—Ը՜հ, հողեմ ձեր գլուխը, վոր վայրենի յեք ու գալիս եք մարդի զլխի խաթա դառնում... Յես բան եմ ասում, սա տեղիցն ել ժաժ չի գալի, ձեն ել չի հանում...


— Վերջացավ,—անցավ... Գիքորի մտքովը:— Բայց ինչ շուտ վերջացավ... ինչ վատ վերջացավ... Հիմի ինչ անեմ... հերս ել գնաց...


Յեվ ամեն բան նա վերջացած եր համարում, յերբ իրեն-իրեն խոսելով ներս մտավ սև շորերով բարի պառավը, բազազի մերը։


— Վոր աղջիկ պարոնը ներս ե գալի, տեղիցդ ընչի՞ չես կանգնում, վորդի,—խրատում եր նա Գիքորին.—վոր բան են հարցնում, ձեն հանի... վո՞նց կըլի եդպես...


Պառավին դեդի եյին ասում։


Դեդին սովորեցնում եր Գիքորին, թե ինչ պետք ե անի, ինչպես սամովարը գցի, վոտնամանները սրբի, չոտկը բռնի, ամանները լվանա...


Բացի պառավ դեդին ամենքը նեղացնում եյին նրան։