Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/762

Այս էջը սրբագրված է

Ներքևից վերև նայեցին։


Տիկինները ծիծաղեցին,իսկ պարոնը ակնոցներն ուղղելով հարցրեց.


— Աղիկ պարոնը տա՞նն ե։


— Ի՞նչ եք անում, — հարցրեց Գիքորը։


Ներքևից ծիծաղն ավելի սաստկացավ:


- Քեզ հարցնում են՝ տա՞նն ե, թե չե,—բարկացավ պարոնը:


- Բան ունե՞ք։


Ես աղմուկի վրա տիկինը դուրս յեկավ։


— Թրքրվես դու, գնա դուռը բաց արա, շու՛տ,—ճչաց ու սկսեց անիծել Գիքորին և իր ամուսնուն։ Բայց շուտով հյուրերն յերևացին, և նա ժպտալով դիմավորեց։


— Ա՜ բարև, բարև... Ես վո՞ր խաչիցն եր, ինչպես ե, վոր մտաբերեցիք...


—Ես վո՞րտեղից եք գտել—-վոտից գլուխը Գիքորին չափելով հարցրեց պարոնը, իսկ տիկինները շարունակ ծիծաղում եյին։


— Ի՜նչ եք նախանձում, կուզեք ձեզ տանք, —կատակի տվավ տիկինն, ու հյուրերը խնդալով ներս մտան։


Գիրքորին շտապով մի տեղ ուղարկեց ու նրանց յետևից իսկույն ներս մտավ և տիկին Նատոն։


Իրար առողջություն հարցնելուց յետը հյուրերն սկսեցին պատմել իրենց ներս մտանելու պատմությունը, և դուրս յեկավ մի ահագին պատմություն։

— Ո՛ֆ, սիրտս մաշել ե,— գանգատվում եր տիկին Նատոն. — թե իմանաք՝ ինչ եմ քաշում յես դրա ձեռիցը... Ասում եմ՝ դուրս անենք կորչի, բայց Արտեմի բնավորությունը գիտեք ելի, ասում ե՝ մեղք ե, գեղացի յերեխա յե, թող կենա, մի կտոր հաց ե, ուտի, կսովորի...Ախր ել յե՞բ... սիրտս մաշեց... — Ո՛հ, ո՛հ, ո՛հ, եդ ծառաների բանն ել մի ասի,-ես ու են կողմից սկսեցին բողոքել տիկին հյուրերը։


Մի կես ժամ խոսեցին դեսից- դենից, ծառաներից , քաղաքի նորություններից։ Հենց եդ խոսակցության ժամանակ ներս մտավ քրտնած Գիքորը։


-Աղջիկ պարոն , միրգը բերի։


— Հա, լավ, գնա, հրամայեց տիկինը կարմրելով, իսկ հյուրերն րերն սկսեցին ծիծաղել։


—Աղջիկ պարոն, խազեյինն ասում եր՝ բալը թանգ ա, հարկավոր չի...


Ես խոսքերի վրա հյուրերից վոմանք պորտկացին ու թաշկինակով բերաններին հուպ տվին, վոմանք ել տանտիկնոջ խայտա