— Քեզ ասում եմ մոտիկ արի...
Գիքորն ես անգամ շարժվեց, բայց դարձյալ մնաց տեղը կանգնած։
— Տո, արջի քոթոթ, յես քեզ ասում եմ աղջիկ պարոնին
ասա, դու գալիս ես ղոնաղներին ասում թե բալը թանգ ե՞ր...
— Յես... յես... աղջիկ պարոնին... ուզում եր արդարանա
Գիքորը, բայց խոսքը բերանում ապտակը հասավ, աչքերը կայծակին
տվին, գլուխը դիպավ կողքի պատովն, ու վեր ըեկավ։ Հենց
ընկած տեղն սկսեց բազազը կոտրել անդադար կրկնելով — «Բալը
թանգ եր, հը՞... բալը թանգ եր, հը՞...
Պառավ դեդին դողդողալով մեջ ըեկավ, աշխատում եր յետ
քաշի կատաղած վորդուն, աղջիկ պարոնն ել յեկավ, յերեխաներն
ել սկսեցին ճչալ, բազազը յետ կանգնեց հևալով ու կրկնելով—
«Բալը թանգ եր, հը՞», աչքերը միշտ չռած անկյունում կծկված
Գիքորի վրա, վոր դողալով ու ցավագին մրմնջում եր.
— Վա՜յ, նանի ջան, վա՜յ... վա՜յ նանի ջան, վա՜յ...
7
Տեսան տանը չի կարողանում ծառայի, խանութ տարան Գիքորին։
Ենտեղ ապրանք պետք ե տային մուշտարիների հետ տանելու, չիթ պետք ե ծախեր, խանութը սրբեր, իսկ պարապ ժամանակը մուշտարի կանչեր։
Յեվ ահա Գիքորը հաց ե տանում խանութը։ Կերակրամանը
ձեռքին, մաշված ու տժգույն, մեծամեծ վոտնամանները քաշ տալով
անց ե կենում կամուրջով։ Նայեց ներքև։ Քարվանասարաների
բարձր պատերին զարկերով ծառս եր լինում Քուռը, վոլորվում,
պտտվում ու ճնշվելով խեղդվում, խուլ թշշում կամուրջի տակին։
Ափից մոտիկ պատում եր մի կանաչ նավակ։ Յերկու հոգի
կային նրա մեջ. մինը ուռկան եր ձգում, մյուսը նավն եր կառավարում:
«Այ հիմի կհանի», ասավ Գիքորն ու կանգնած նայում եր
ձկնորսներին։ Ուռկանը դատարկ դուրս յեկավ։
— Ես մինն իմ բախտիցը, — ասավ Գիքորն ուռկանը ձգելիս։
Գիքորի բախտը դատարկ դուրս յեկավ։
— Ես մինն ել մեր Զաննի բախտիցը։
Ես ել դատարկ դուրս յեկավ։
— Ես մինն ել Գալոյի բախտիցը։
Գալոն ել եր անբախտ։
— Ես մինն ել բաս...