Բայց եդ ժամանակ մոտիկ քարվանսարայի դռանը աղմուկ բարձրացավ։ Մի պարսիկ կապիկ եր պար ածում յերգելով.
* * *
Ա՛յ արի, արի, մեյմուն,
ճիպոտդ սարի, մեյմուն,
պառավի պես կուզեկուզ ,
Ջահելի պես պար, մեյմուն։
Ժողովուրդը հավաքվել եր գլխին ու֊ վազում եյին չորս կողմից: Գիքորն ել վազեց։ Աշխատեց կանգնած ժողովրդԻ արանքը մտնԻ, առաջ անցնի, չկարողացավ։ Վիզը պճեղների վրա կանգնեց ու ճգնում եր անպատճառ տեսնի, թե ինչ ե կատարվում մեշտեղը։
— Ինչ ես ներս խծկվում, տո լածիրակ, գնա քու բանին,-
ասավ մի կինտո ու զարկեց գլխին։
Գիքորը հանկարծ սթափվեց ու վազեց դեպի խանութը։
Իրիկունը Գիքորը կուչ եր յեկել խոհանոցում։ Դեռ արտասուքը
չեր ցամաքել նրա յերեսին. դեռ այրվում եյին խազեյինի
ապտակների տեղերը, դեռ նոր եր լռել աղջիկ պարոնի ձենը-
շվշվացնելով ներս մտավ Վասոն, բազազի աշկերտը։ Գիքորին
նկատելով՝ նա իսկույն կանգ առավ ու մասխարա դեմքին լրջություն
տալովճ՝սպառնալի հարցրերց.
— Կլուբումն ուշացար, տո արջի քոթոթ, թե գուբերնատի
մոտ վռազ գործ ունեյիրլ...
Գիքորը գլուխը չեր բարձրացնում։
— Ասա մի տեսնեմ ե, տո՜...
Գիքորը լուռ եր:
— Չե՞ս իմանում, տո՛ վորտեղ եյիր ե՛,վոր եսոր ինձ քաղցած
սպանեցիր.վոր մեռնեյի՝ հետ՞ո...
Եսպես խոսելով կամաց-կամաց մոտեցավ, կանգնեց
ու հանկարծ զարկեց Գիքորի գլխին:Գիքորը յերկու ձեռքով գլուխը
պաշտպանեց ու սեղմվեց պատին։ Վասոն պատրաստվում եր
մի ուրիշ ձևի հարված ել հասցնելու, բայց դուրսը բարձրացավ
խազեյինի ձայեը: Գալիս եր:
— Աբա տես հիմի քեզ ի՞նչ ե անում,—սպառնաց Վասոն:
«Հիմի ինձ կսպանեն», անցավ Գիքորի մտքովը, խեղճի հոգին
տապ արավ։
Խազեյինը արդեն բավականին ծեծել եր խանութում, այժմ
միայն հրամայեց ,հաց չտան, վոր իմանա, թե ինչ բան ե քաղցածությունը։