ա հասցնում։ Նրանից ի՞նչ ես ուզում։ Թե ունիս, դու. ղարգի.հրեն խարջ են ուզում — ձեռին գռոշ շունի։
— Հո մեր տանից ոքմին չի՞ հիվանդացել։
— Չե՛, են ա՝ ձեր Ծաղիկ կովը Միրզանց գոմի փլեկովը ներքև ընկավ սատկեց։
— Ծաղիկը սատկե՞ց...
— Խեդճ մերդ ենքան լաց ելավ, աչքերն ուռան։
Ես ասելով գյուղացիներից մինը մի նամակ հանեց տվավ Գիքրորին ու ասավ.
— Հիմի ի՞նչ ես ասում. մենք ել քեզ տեսնիլ չենք, գնալու_
յենք, թե մորդ կամ քվորդ համար բան ես ղարգելու, տուր տանենր։
— Վո՞րտեղից բան ղարգեմ, դեռ փող չեմ ստանում...ամա...
— Ամա ի՞նչ...
— Ուզում եմ՝ յես ել գամ ձեզ հետ։ Համ մեր գեղին, համ
մերոնց կարոտել եմ, համ ել...
— Վս՜յ, վա՜յ, մենք հենց իմացանք մարդ ես դառել, խելոքացել ես...
ետ տեսակ բան կասե՞ն։ Եստեղ քեզ համար քաղաքավարի
ապրում ես — շորերդ թազա, վոտն ու ձեռդ իստակ...Մենք ասում
ենք մեր յերեխանցն ել տեղ անես, բերենք, դու ետ ի՞նչ ես ասում։
Են վոր ասել են «խոզի գլուխը դրին խալիչին, գլորվեց յետ ցեխն
ընկավ», հալալ քեզ համար են ասել։
Եսպես հանդիմանեցին գյուղացիները, խրատեցին, մնաս բարով
ասին ու գնացին։
Նրանց գնալուց յետը Գիքորը իր անկյունը քաշվեց ու բաց
արավ հոր նամակը:
«Իմ սիրելի վորդի Գիքոր ջան։
«Ի քաղաքն Թիֆլիզ։
«Մենք վողջ և առողջ ենք, միայն քու առողջությունն ենք
ուզում, ամեն։ Քեզ շատ կարոտով բարով են անում Ապին, Նանը,
Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն, ամեն։ Մեր սիրելի վորդի Գիքոր
ահա իմացած լինես, վոր տեղներս շատ Նեղ ա և խարջը սաստիկ
ուզում են և փող չենք ճարում, և Նանն, Զանին տկլոր են և տեղներս
շատ նեղ ա։ Գիքոր ջան, միքանի մանեթ փող ղարգի և մի
գիր ղարգի քու վորպիսությունիցը։ Յեվ իմացած ըլես, վոր Ծաղիկը
սատկեց, և Նանն ու Զանին տկլոր են»։
Նամակը կարդաց ու տեղը կանգնած միտք եր անում Գիքորը.
դարդ եր անում իրանց տան համար, սիրտը երում եյին նամակի
տողերը: