Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/771

Այս էջը սրբագրված է

ՊՂՆՁԱՀԱՆՔՈՒՄ

1.

Ծծմբային թանձր ծուխ էր նստել Գետաբեկի վրա, թումբ ու փոս մերել։ Վոչ արշալույսն եր նշմարվում, վոչ գեղամիջումե եր ձայն ու ձուն լսվում։ Միայն մոտակա հանքագործարանի կաղմից լսվում եր խուլ դղրդյուն և մերթ֊մերթ յերկինքը այն կոզմի վրա շառագունում եր բովերի բոցից։


Յերբ ժամի վեցը խփեց,սուլիչը ճչաց:Գիշերվա բանվորները մրջյունների պես դուրս թափվեցին գործարանի խորշերից , և նրանց տեղը իսկույն բռնեցին ցերեկվա բանվորները, վոր աշխատեն մինջև յերեկոյան ժամի վեցը։


Որը բացվում եր , աշխատանքը յեռում, ժամերը սահում։


Բովերում խավեխավ ածած ածուխն ու հրահալիք այրվում ելին ճարճատումով ու դեղնախառն կապտավուն բոց վեր արձակում: Հալոցների մեջ տտրաշեկ հալվածքը պճպճում եր, ծփում կրակի ծովի պես։ Վիթխարի շոգեմեքենան տնքալով քուլա-քուլա գոլոշի յեր Ժայթքում։ Ահագին թափանիվը անձայն գլորվում եր ու գլորվում, լայն փոկերի միջոցով աջուձախ զանազան անիվներ, մեծ ու պստիկ ճախարակներ շուռ տալիս։ Նրանցից վոը թևին տալով հովահարում եր, հալոցների և բովերի փուքսերին քամի մատակարարում շռնդյունով, վորը շչալով դարբնոցի չարխն եր պտույտքում , վորը քար կրճող տինգը բանեցնում դղրդյունով։ Յեվ այս ծուխ ու մխի մեջ, ծծմբային կծու հոտով տոգորված տոթում, հռնդյունի ու դղրդոցի մեջ՝ մրոտած ու քրտնակոխ բանվորները շարունակ աշխատում եյին, անընդհատ գործող մեքենայի պես անդուլ և ճշգրիտ։ Նրանք խումբ-խումբ բաժանված, կռաններով հալոցքի տականքներն եյին փշրում, հալոցներին խանձատ տալիս, թերեփը զտարան տանրւմ, ածուխ ու ջոհար ածում քուրաները, յերկաթ ծեծում, պողպատ խառտոցում ու մեքենաների պես տնքում ու տնքում։ Նրանք շոգով ըկած հևում եյին, բայց հեդձոտ շրջապատում ոդ ել չեյին գտնում, վոր շունչ քաշեն։ Մրոտ քղանցքներով հովհարում եյին իրենց, բայց հրակեզ ոդը հովություն չեր տալիս նրանց այրվող յերեսներին։ Նրանք հալավները թրջում եյին ավազանում, բայց տաքացած ջորըը զովություն չեր տալիս նրանց խաշվող մարմին: Ծուխն ուտում եր նրանց աչքերը, գործիքները դաղում եյին