վողորմություն համարվեց գյուղացիների համար, վորոնք վոչ մեծերից ու մեծավորներից քաղցր խոսք եյին, լսած, վոչ աշխատանքից փողի յերես տեսած։ Նրանք վոչ այնքան ստանում եյին վարուցանքից , վոր ավելորդը ամբարեյին կամ ծախեյին, վոչ հաղորդակցության ճանապարհներ կալին՝ շփման և առուծախսի դյուրություն տվող։ Պահանջ ել չկար, առաջարկ ել, բայց բոլորը հաց ունեյին և ապրում եյին միատեսակ, միայն հարկ տալու համար փողի կարիք զգալով։
Իրանց վարն ել եյին իրանք անում, հագնելիքն ել իրանք
գործում, գործիքներն ել եյին իրանք շինում տներում։ Ամեն մեկը
թե՛ ընդոծին վորմնադիր եր, թե՛ դարբին իր համար, թե մշակ, թե
տեր, և ընտանիքի բոլոր պիտույքը եյին պատրաստում
տնային միջոցներով։
Բայց այդ բոլորը ձեռք եր բերվում դժվարությամբ, և ձեռք
բերածն ել չեր համապատասխանում թափած աշխատանքին, վորովհետև
թե գործիքներն եյին նախնական , թե գործելու յեղանակն
եր ինքն իրան սովորվի մի կերպ։ Կարիքը լրացնող աշխատանքից
զատ ուրիշ վոչ մի զբաղմունք չկար, ուստի ամբողջ ամառը
չափից դուրս աշխատելուց ու տանջվելուց հետո ամբողջ ձմեռը
նստում եյին պարապ, սպառում ամառվա բերքն առանց հույզերի,
առանց իրարանցման, վոր իրանց անասունների նման մի
կերպ ձմեռնահան լինեյին՝ ամառը նորից տքնելու համար։
Բայց հանքագործարանը կերպարանափոխեց նրանց կյանքը։
Նրանք աշխատանքի տեղ գտան ամեն որվա համար,փողի յերես
տեսան դրած աշխատանքի փոխարեն։ Հանքային աշխատանքը ապահով
եր և արդյունավետ, քան դաշտային աշխատանքը, վորովհետև
նրանց տափը քիչ եր ու քիչ, հանքագործարանին տալուց հետո
ավելի յեր պակասել, մյուս կողմից ել ժողովուրդն եր աճել։ Բացի
դրանից՝ ապահովություն չկայ տարերային պատահարների և քոչվորների
ասպատակությունների կողմից։ Դրա համար ել գյուղական
աշխատավոր ուժը հոգնած հողի վրա ապարդյուն ջանք թափելու
փոխարեն իրան տվավ փող վաստակելու հանքագործարանում։
Վարուցանքն ել աչքից ըեկավ, տնախագործությունն ել մեռավ
համեմատաբար հեշտ վաստակած վոսկին հաց ել եր բերել
տալիս և ավելի լավ հաց, հագուստեղեն ել եր բերել տալիս և ավելի
գեղեցիկ հագուստեղեն։ Ու վարուցանքը մնաց միքանիսի արտոնություն,
հարստության և հարստահարության աղբյուր դառնալով
ապագայում։