Յեվ այդպերս գյուղացիները սովորեցին հանքագործարանի աշխատանքին ու ապրուստին և, շփվելով ներս խուժած մարդկային տականքների ու թափթփուկների հետ, սովորեցին վաստակը վատնել գինետներում, սովորեցին շռայլության ու շվայտության, զուրկ մտավոր սնունդից, զուրկ հոգեկան մխիթարությունից։
Հանքագործարանը դարձավ անհրաժեշտ, խմելը — պահանջ:
Գյուղացիությունը քայքայվեց:
Իսկ յերբ Պարսկաստանի խորքերից չարքաշ ու սակավապետ
բանվորների հոսանքը սկսավ դեպի հանքագործարանը, այն ժամանակ
իրերի դրությունն ել փոխվեց, տերերը անդյուրամերձ և ամբարտավան
դարձան, բանվորի վարձագինն ել հասավ նվազագույնի։
Ավելի պակաս վարձով աշխատանք խնդրող գործազուրկ բանվորներով
լցվծց հանքագործարանը: Անբեղուն տնտեսության և սակավահողության
շնորհիվ չքավորության հասած գյուղացիներն ել
հարկադրված հնազանդվեցին ամեն նոր կարգադրության, վոր տեղը
չկորցնեն: Կառավարիչն ել նրանց աշխատանքը շահագործելով
շենացնում եր տերերին։
Հիմիկ այդ չնչին վարձն ել կարում եյին Թևանից առանց մի
իրավացի պատճառի և Թևանը հնար ու միջոց չուներ բողոքելու
այդ անարդարութեան դեմ։ Նրան ասում եյին. մեր յեղը մեր
վարսն են քսում, վորովհետև տուգանքներից գոյացած գումարից
դեղատուն եր պահվում բանվորների համար, բայց այդ նրա ի՞նչ
գործն եր։
— Գործս չի դրստվում, ելի,— հառաչեց նա ու լացը կուլ տալով
թեքեց գլուխը անագորույն բախտի հարվածների տակ։
Նա սարի գլխից ընկել եր տակը և անարգել գլորվում եր դեպի
անդունդ։
Նրա հայրն ել եր բանվոր հանքագործարանում, բայց և այնպես
նա գութանի մաճն ել չեր բաց թողնում։ Ամառը գյուղական
աշխատանքով եր զբաղվում, ձմեռը հանքագործարանում։ Բայց մի
սև ու մթին որ նրա այլանդակված դիակն են տուն բերում։ Ո՞վ
եր հարցնողը, թե ում անփութության, ագահության կամ անբարեխղճության
շնորհիվ փչացավ մարդը. նրա ճակատագիրն եր այդպես —
պրծավ գնաց։ Բույսի պես ծլում են, աճում, բույսի պես
կարկտահար գլորվում։ Մենք մահինն ենք. մեռնողն ե պակասում։
3
Ցերեկվա բանվորները ազատվեցին ու նրանց տեղը բռնեցին գիշերվա բանվորները։