Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/78

Այս էջը սրբագրված է

նշանավոր անձնավորությունների համար ե խարջում։ Վերջին գյադեն ել լինի, նրա աչքի, նրա գլխի վերա բազմելու տեղ ունի։


— Այ տղա, շուտ, հրամայում եր Սաքոն յուր սպասավորին, աղա Կարոյի ձիու հոգսը քաշեցեք, բոլ[1] խոտ ու դարման լցրե, առաջը թամքը թուլացրեց. ծանրությունը տուն բերեք։


— Համեցեք, քեզ ղուրբան, աղա Կարո ջան, ճամփից յեկած ես, բեզարած ես, մի բողազդ թաց արա ու նեքսև գնա՝ ոթախումը միքիչ դնջացի, ինչ անող կանես, գինի թե արաղ։


— Սաքո ջան, նեղություն մի քաշիլ։


— Վայ գլխիս, ամոթ չի եդ թավուր խոսքերը, մեր ախպերությունի մեջն ըտոնք պտի մտնին, սաղ դուքանը քեզ ղուրբան, վերկալ չոլն ածա, ծպտուն հանողը մարդ չի։


— Սաքո ջան, քեղ համար միքիչ ային-ոյին[2] եմ բերել, թողություն կանես, քեզ ավելի պատիվ եր հարկավոր։


— Եդ ինչ նեղություն ա, Կարո ջան, վոր քաշել ես, խնդրում եմ, վոր ես վերջինն ըլի, թե չե գիտես, կխռովենք այ։ Ասում եր Սաքոն ու խուրջինը ձեռիցն առնում, սպասավորին տալիս դատարկելու, բայց իհարկե, ես առաջինը չեր Կարոյի ընծա բերելուն, վերջինն ել լինելու։


Մի յերկու որից հետո ղզլթամուրցի նախրչի կարոն յուր գործը պրծել գնում ա։


— Սաքո ջան, յես գնալու յեմ։


— Աստված բարի ճամփա տա, Կարո ջան։


— Սաքո ջան, մեր հաշիվն ինչ ա։


— Ինչ պտի ըլիք քո սաղությունը։


— Չե, ել հենց, ինչքան ենք մսխել։


— Ամոթ ա, ամոթ, մեր մեջ եդպես հաշիվներ չպտի ըլին մի յերկու մանեթն ինչ ա, վոր դրա համար բերան ես բաց անում. քո տունն եր, յեկար, անուշ արիր ու գնացիր։


Մեր Կարոյի գույնը պատի ծեփ դարձավ. նա կարծում եր, թե յերկու ապասի հազիվ կլինի, մանեթների անուն լսեց։


— Չե, Սաքո ջան, յես եդ թավուր[3] բաները շատ չեմ սիրում, ասում ա հեսաբ դինար, բաղշեշ թուման թուման[4] դու յել մուֆտա[5] հո չես գտել, փող ես տվել, դու յել միքանի սև փողի համար ես գլուխդ չոր քարին դրել, ելի ախպեր ենք, ինչ վոր հասնելու յա՝ ասա։


Շատ չեմ ու չում անելուց հետո, վերջապես հնչում ե վճռական խոսքը.— Յերեք մանեթ ու կես։

  1. Բավական:
  2. Իրեղեն:
  3. Այդպիսի:
  4. Հաշիվը կոպեկ-կոպեկ պարգևը թուման-թուման:
  5. Ձրի: