Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/785

Այս էջը սրբագրված է

բայց ձուկը ջրից հանած կամ սպանած — այդպես ել Թևանն եր։ Նրան վռնդելով, միանգամայն գրկել եյին այն մի կտոր հացից, նա ձեռք եր բերում իր աշխատանքով։ Նա ել իրավունք չուներ հանքագործարանում յերևալու...


Թևանն ու Մարյանը մորմոքվում եյին, իսկ այնտեղ ձորում հանքագործարանը վիշապի պես մռնչում եր նորանոր զոհեր ակնկալած։

«ՎԻՇԱՊ»


ԴԵՊԻ ՆԱՎԹԱՇԽԱՐՀ


Պանդուխտ գնացող քսանի չափ տղամարդիկ, վորոնց մեջ եր և Ստեփանը, պարկերը, խուրջինները շալակած, յերկար մահակները ձեռներին, իրանց ծնողների, կանանց և բարեկամների առաջև եյին կանգնած: «Մի րոպե չի անցնիլ մնաս բարև ասելուց հետո, կթողնենք իրար», մտածում եր ամեն մեկը։


Մայրը համբուրում եր իր սիրասուն վորդու ճակատը, լցված աչքերով խրատներ տալիս՝ լավ կենալ, փող աշխատել և իրանց չմոռանալ։ Ամուսինները ձեռք-ձեռքի տված՝ խորհրդավոր հայացքով, լուռ ու մունջ միմյանց հետ խոսում եյին, իրար հաջողություն մաղթում։ Զոքանչը փեսին բռնած պատվիրում եր աղջկաս համար լավ-լավ հագուստներ բերել, իսկ ընկեր-հարևանների նամակներն ու ապսպրանքներն հո անվերջ եյին:


Հասավ ժամը, պանդուխտները ճանապարհ ընկան կարծես դեպի պատերազմի դաշտը. ախեր, ոխեր դուրս թռան քնքուշ սեռի վեր ու վար անող կրծքերից. արտասուքի կաթիլներ թափվեցան նրանց վոչ ուրախ և վոչ տրտում աչքերից: Լուռ կանգնած նայում եյին գնացողներին։ Րոպեյական եր դրանց տխրությունը, կծռվեն պանդուխտները դեպի ձախ, ել չեն յերևար այնուհետև անձնատուր կլինին յերևակայության, ոդային ամրոցները կվանե տխրությունը, և ուրախությունը կթագավորի թոռ—արև սրտերին:


Վերջին անգամ յերկու կողմից ել իրար նայեցին գյուղացու հեռատես, սուր-սուր աչքերով և հայացքով մնաս բարև ասացին ու աներևութացան։ Շատերի աչքերը անթարթ նայելուց դեռևս պատկերացնում եր ճանապարհին իրանց սիրելիների հասակը:


«Գնացին», — այս ու այն կողմից ձայն տվին։ «Աստված բարի ճանապարհ տա, բարով գան»: Բայց նրանց համար միքանի տարին, ինչպես իրենց ամուսիններն եյին ասել, թե գլխարկի միքանի