անգամ շուռ տալու չափ կտևի, յերկար ու ձիգ ժամանակ եր թվում. նրանք հեռու ապագայով ապրել չեյին ուզում այլ այն «լավ ապրելը», գաղափարական կյանքը, վոր իրանց մշակ ամուսինները պիտի գյուղը բերեյին, ուզում եյին մոտ ապագայում—վաղը, մյուս որը տեսնել և սրտի փուշը հանել: Նրանք կանայք են, անհամբեր ե հետաքրքիր, նրանց ձեռքերը շուտով ե բանում գաղտնիքը ծածկող խուփը, նրանց աչքերը մաղն ե շրջում տակը տեսնելու, նրանց որը մի տարի յե... Մարդու միտքը մի ակնթարթում ինչեր չի ստեղծագործում, ինչ ապարանքներ ու դարպասներ չի կառուցանում: Նրանք ապարանքները թեև բազմահարկ, շքեղ, զարդարուն, բայց մի վայրկյանում ստեղծագործվեցան և հենց վաղը պիտի տիրանան և յերջանիկ լինին. բայց միթե չեն հուսահատվի վաղը իրանց խաբված տեսնելով.- վաղը դարձյալ ավելի բարդ, ավելի զարդարուն կստեղծագործե նույն ամրոցները մյուս վաղվա համար այսպես եգուցները կընթանան աննկատելի կերպով և իրանց ամուսինների ասածին պես՝ միքանի տարին գլխարկի միքանի անգամ շուռ տալու չափ կտևի։
— Տղայք, ձեզ եմ բաշխում Բագուն, դարձավ Ստեփանը իր
ընկերներին, յերբ Բագու հասան:
Քսան հոգի՝ մեջ ու փոքր պլշած աչբերով և դեմքով շտապում
եյին Ստեփանին հասնել, փորը, ինչպես հաղթանակը տարած
զորապետ, սրի տեղ մահակը ձեռին՝ խոչընդոտները հաղթահարելով
մտել եր քաղաքը։
Որը կիրակի յեր, առավոտյան ժամի տասը: Գիշերը աշնանային
եր. մանրամաղ անձրևը փոշին նստացրել, ոդը մաքրել, լրիկները
լվացել եր. կապույտ յերկնակամարի վրա թագավորում եր
աշնանային արեգակր. Ինչ դուրալի յեր նորա լույսն ու ջերմությունը։
Տները, կարծես, հենց այդ գիշերն եյին ներկել սպիտակի
կարմիր, դեղին: Յերկնակամարը ավելի կապույտ եր յերևում այդ
որը, իսկ ծովը յերկնքի պատկերն եր. նա ծփծփում եր քաղցրադեմ
արեգակի տակ և հանդարտ ու քնքշիկ դողդոջով ափերն համբուրում,
գուրգուրում:
Հայ գյուղացու աչքի առաջն եր իր «ավետյաց յերկիրը»՝ Բագուն:
Վորքան ճոխ ու փարթամ, վորքան բազմամարդ ու հարուստ
եր յերևում: Բագվի մեջ փակված՝ չգիտեյին ուր եյին գնում, ուր
պիտի դադար առնեյին: Պլշած աչքերով ուզում եյին ամեն ինչ
միանգամից տեսնել ու իմանալ, հետևաբար և մեկ բանի վրա կանգ
չեյին առնում. մեկ նայում եյին յերկհարկ, յեռհարկ սրբատաշ տնե-