րին, մեկ մեծամեծ խանութներին ու կրպակներին։ «Ո՞ւր են գնում այս մարդիկ, վոտով ու կառքով այսպես շտապով. հենց այսոր եր մնաց ել, վոր քաղաքից դուրս գնային», մտածում եր Ստեփանը, կարծելով կառքով պատողները դեպի ուրիշ տեղ են ճանապարհորդում։
Այսպես անգեղակոթցիք հասնելով դեպի ծովը տանող լայն
փողոցը, լրիկի վրա հավաքվեցան և սկսեցին հետաքրքրությամբ
խանութների ապակե դռների յետև դարսված իրեղեններին ու պատկերներին
նայել։ Յերթևեկող պարոններն ու տիկինները կծու հայհոյում
եյին և արանքները պատռելով անցնում։
— Հարություն,— դարձավ նրանցից մեկը,— ձեր գյուղացիներից
ըսկի չենք տեսնում, հապա վոր տեղ պիտի դադար առնենք գիշերը։
— Ճիշտ ես ասում, աչքով պիտի պահենք, կարելի յե հենց
կտեսնենք։
Այս խոսակցության ժամանակն եր, վոր ծանր բեռան տակ,
վերից վայր գլորվելով գալիս եր մի մշակ. նա շալակը ցած դրավ
խանութի դռան առջև, վրան նստեց և գդակը վերցնելով ճակատի
քրտինքը կռացավ մատով սրբեց, մեջքը տվավ պատին, ուզում
եր հանգստանալ, բայց հանկարծ աչքովն ընկնելով պանդուխտները՝
վեր կացավ տեղից։ Անգեղակոթցից կթողնեյին նրան և իրանց ճանապարհը
կշարունակեյին, նրան թուրք կամ թալիշ մշակ համարելով,
յեթե վոր Աղաջանը— այսպես եր մշակի անունը— չմոտենար,
բարև չտար։
— Այդ դու յես, Աղաջան,— բացականչեց Ստեփանը, և սառը
ջուր թափվեցավ նրա վառ յերևակայության վրա, տեսնելով իր
հայրենակցին վոչ թե վերակացու, այլ բեռնակիր մշակ, այն ել
այդպես հալված, մաշված ու կեղտոտ: Փոխվեցավ Ստեփանը. նրա
ծրագիրները, կառուցած բազմահարկ դարպասները մշուշը պատեց,
ինչպես այդ պահին փոշիով ծածկվեց ամբողջ քաղաքը: Հյուսիսային
քամին, վոր կամաց-կամաց տեղից շարժվել եր մի կես ժամ
առաջ, այդ վայկյանին ամենայն արագությամբ շառաչելով փչեց։
Յերկինքը կորցրեց իր թարմ կապտությունը, գորշ—գորշ ամպերով
ծածկվելով, խաղաղ կապույտ ծովը, յերեխայի պես, միքիչ
առաջ, ափերի հետ եր խաղում, համբուրում, թոթվում, պղտոր
գույն ստացավ, գոռում-գոչումով ափերին բաղխելով։ Մարդկանց
գույնն ել փոխվեց, նրանք ել երկնքի ու ծովի նման մոխրի գույն
ստացան և աչքները ճպճպացնելով, արտասուքի կաթիլներ վայր
գլորելով՝ դեպի կառք, դեպի տուն շտապեցին։
Անգութ հյուսիսը իր ցրտաշունչ քամիով կերպարանափոխեց
ամենայն ինչ, մի մշակ իր ճիվաղ մարմնովն ու համետով փոխեց
պարզամիտ գյուղացիների տրամադրությունը։