Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/790

Այս էջը սրբագրված է

— Դե լավ, վոր ինձ ես թողնում, յես այնպես ռոճիկ կտամ, վոր խղճով լինի։ Յես քեզ կտամ յոթը մանեթ։


«Յոթը մանեթ,— մտածում եր Ստեփանը,— որը 25 կոպեկ ել չի գալիս, ցերեկները յերկպատիկն եմ վերցնում և գիշերները քնում, գիշերները անքուն պիտի մնամ 20 — 23 կոպեկի համար չե, իմ ուզածը չեղավ»։


— Հը, կմնաս, լավ փող ե, ծեռքիցդ կընկնի հա։


— Շատ քիչ ե, աղա։


— Տուն ել եմ տալիս։


— Աղա, ճիշտն ասած, ձեռք չի տալ. մշակությամբ ավելի յենք աշխատում:


— Որհնված, ելի մշակությունդ արա, ձեռքդ բռնողը ո՞վ ե. քեզ համար այդ յոթ մանեթը համարյա գտած ե. հը, ելի չհասկացար. դե վոր այդպես ե, մի մանեթ ել եմ ավելացնում. դե ել չխոսես, ուրիշին չեյի տալ։


«Ճիշտ ե ասում,— մտածում եր Ստեփանը,— այս ութ մանեթը համարյա գտած ե. գիշերը գիշերապահություն կանեմ, իսկ ցերեկը մշակություն»։


— Լավ, ձեր ասածը լինի. կգամ։


— Այժմ ասեմ քո պարտականությունը. գիշերը ժամի յոթից մինչև ժամի վեցը առավոտյան պիտի հսկես այ այս փողոցը, յերբեք չպիտի քնես։ Լավ, սա հեշտ բան ե, խոսք չկա. հետո ցերեկները պիտի մեր բակը և փողոցը միշտ մաքուր պահես. հավաքած աղբը շալակով կրես։ Այ, սրանք են, տեսնում ես՝ վոչինչ չկա. հա, կարող ե պատահել՝ շառ, խեր մի բան պատահեցավ՝ մի տեղ գնալու, մի արկղ շալակերու խանութը տանելու, սրանք ել կանես, իհարկե իզուր ե մինչև անգամ այս տեսակ ծրտի—պրտի բաները հիշեցնել։ Այ,— ցույց տալով ներքնահարկում խոր ընկած մի դուռ, յերբ խոսալով մեծ դռնով մտան բակը,— այդ ել քո սենյակը կլինի գնա շորերդ բեր, և խանի պես կապրես։


Ստեփանը համաձայնվեց և յեղավ գիշերապահ. դարձյալ իր ընկեր սիրելի մահակը ձեռն առավ:

(«ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՍԵՎ ՈՐԸ» ԳՐՔԻՑ)